CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ179

Հայաստանը 2 մասի բաժանելու գնով Նախիջևանը կապել Ադրբեջանին, կտրել Իրան-Հայաստան կապը. ՌԴ-ն չպետք է անփութություն ցուցաբերի. Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

Հայաստանը 2 մասի բաժանելու գնով Նախիջևանը կապել Ադրբեջանին, կտրել Իրան-Հայաստան կապը. ՌԴ-ն չպետք է անփութություն ցուցաբերի. Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածը ներկայացրել է Tert.am-ը։

Իրանցի պաշտոնյան նշում է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը։

«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։

Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը։ Ցավոք, ուկրաինական բախումների լուրջ և բարդ խնդիրը որոշակի անփույթ վերաբերմունք է առաջացրել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հետին պլան է մղվել 3+3 բանաձևը, որն ի սկզբանե ընդունվել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։  Եվ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը-Tert.am) միջամտության և անօրինական ու կոռուպցիոն ներկայության վայր է, և եթե այս միտումը շարունակվի, ապա այս շատ զգայուն տարածաշրջանը գործնականում կվերածվի անվտանգության սպառնալիքի։ 

Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և գիտենան, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի  և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», — գրել է իրանցի պաշտոնյան։

  • Լրահոս
  • Close
Մեկնարկում Է Թատերահամերգային Կազմակերպությունների Թատերաշրջանի Բացումը

09-09-2024 | 11:20

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը
Կկայանա Համերգ՝ Նվիրված Հհ Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի Հոբելյանին

09-09-2024 | 09:56

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին
Սատուրնը Հայտնվում Է Արևի Հետ Առճակատման Կետում Եւ Ավելի Պայծառ Ու Մեծ Տեսք Է Ունենում

09-09-2024 | 09:34

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում
Առաջին Անգամ Հայերեն Են Թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի Եւ Ուաժդի Մուաուադի Պիեսները

09-09-2024 | 09:27

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները
Մահացել Է Ալեքսանդր Մասլյակովը

09-09-2024 | 09:22

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
«Զանգեզուրի Միջանցքի» Ռազմական Ճանապարհով Բացումը Բացառվում Է. Բաքվում Իրանի Նախկին Դեսպան

08-09-2024 | 15:45

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Իրանի Նախագահը Ցանկանում Է Տեղափոխել Մայրաքաղաքը

08-09-2024 | 11:29

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Բnղnքի Ակցիաներ՝ Ֆրանսիայում. Նոր Վարչապետի Նշանակումը Դժգոհության Ալիք Է Բարձրացրել

07-09-2024 | 17:52

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Նմանատիպ լուրեր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում

Լուրեր

Calendar09-09-2024

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները

Լուրեր

Calendar09-09-2024

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Լուրեր

Calendar09-09-2024

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Միջազգային լուրեր

Calendar08-09-2024

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024