18-09-2024 | 14:42
Այսօր Մոսկվայում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը եւ ՀԱՊԿ ԽՎ XVI լիագումար նիստը. Հայաստանը հրաժարվել է մասնակցել այս միջոցառումներին։
Հայաստանի խոհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստերին, ինչի մասին նա տեղեկացրել է Վոլոդինին պաշտոնական նամակում։ Միջոցառումներին չի մասնակցելու նաեւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։
Օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը եւ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու մոդելային օրենքների պատրաստումը։