CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ26

Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ

Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ

Հայաստանն այսօր՝ փետրվարի 1-ին, պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավորներ քվեարկեցին ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ էին քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ՄՔԴ-ին միանալու համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկկողմ պայմանագրերի կնքմամբ։

Մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերին Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ ՄՔԴ Հռոմի կանոնադրության 98-րդ հոդվածը հնարավորություն է տալիս փաստաթղթի վավերացումից հետո վերացնել հայ-ռուսական հարաբերություններին սպառնացող վտանգները։ Նա անդրադարձել էր կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա երկկողմ համաձայնագրերի կնքման ամերիկյան պրակտիկային, որոնք երաշխավորում են ԱՄՆ քաղաքացիների անձեռնմխելիությունը դատարանի իրավասությունից։ Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանն այս հոդվածի հիման վրա արդեն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, և փաստաթուղթը չի արգելում նմանատիպ պայմանագրեր կնքել այն երկրների հետ, որոնք չեն ցանկանում ճանաչել դատարանի առաջնահերթությունը։

Սակայն նույն տարվա հոկտեմբերին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի գաղափարին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ակնկալում էր, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ ՄՔԴ կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություններ կան դիմելու այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտի կանոնադրության վավերացման:

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր:

  • Լրահոս
  • Close
Մարիա Ալեքսանյանը՝ Ձիասպորտի Մոսկվայի Առաջնության Հաղթող

26-02-2024 | 17:08

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող
Պուտինի Եւ Էրդողանի Հանդիպումը Կկայանա Միայն Ռդ-Ում Նախագահական Ընտրություններից Հետո․ Պեսկով

26-02-2024 | 16:00

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սկսել Է Պայքարը «Chess Ladies Graz 2024»-Ում

26-02-2024 | 15:21

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Լեհ Ֆերմերներն Արգելափակել Են Բեռնատարների Երթևեկությունը Գերմանիայի Հետ Սահմանին

26-02-2024 | 15:17

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին
Պաղեստինի Վարչապետը Նախագահ Աբբասին Է Ներկայացրել Կառավարության Հրաժարականը

26-02-2024 | 14:52

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
Մահվան Հովտի Անոմալ Լիճը Դեռ Չի Ցամաքել. Գիտնականները Ցնցված Են

26-02-2024 | 11:22

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են
Երկիրը Ծածկվել Է «Կատաղի» Մագնիսական Փոթորիկով. Ինչպես Դա Կազդի Մոլորակի Վրա

26-02-2024 | 11:09

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա
Բեռլինի Կինոփառատոնի Հաղթողները

26-02-2024 | 10:55

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
Անգլիայում 2000 Տարվա Վաղեմության Գտածոն Բացահայտել Է Նախկինում Անհայտ Հռոմեական Բնակավայրը

26-02-2024 | 09:52

Անգլիայում 2000 տարվա վաղեմության գտածոն բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրը
Google-Ի Համահիմնադրին Դատի Են Տվել Խաղաղ Օվկիանոսում Ինքնաթիռի Կործանման Համար

26-02-2024 | 09:40

Google-ի համահիմնադրին դատի են տվել Խաղաղ օվկիանոսում ինքնաթիռի կործանման համար
Լճի Հատակին Հայտնաբերել Են 1982 Թ․ Ուղևորներով Անհետացած Ավտոմեքենան

26-02-2024 | 09:34

Լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Հայտնաբերվել Է Պոլ Սեզանի Անհայտ Կտավը

25-02-2024 | 12:21

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի անհայտ կտավը
Հիրոսիմայի Ռմբակոծության Ժամանակ Հալված Ժամացույցն Աճուրդում Վաճառվել Է Ավելի Քան 31 Հազար Դոլարով

25-02-2024 | 10:28

Հիրոսիմայի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով
Ինչպես Են Կետերը Երգում Առանց Խեղդվելու

25-02-2024 | 10:23

Ինչպես են կետերը երգում առանց խեղդվելու

Նմանատիպ լուրեր

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Լուրեր

Calendar26-02-2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Լուրեր

Calendar26-02-2024

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա

Լուրեր

Calendar26-02-2024

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Մշակութային լուրեր

Calendar26-02-2024