15-10-2024 | 12:24
Հուզվեցի, երբ ականատես եղա Անահիտ աստվածուհու գլխի շնորհանդեսին Բրիտանական թանգարանից Հայոց պատմության թանգարան։
Այս մասին իր X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին
«Հայաստանը հայտնի է որպես առաջին քրիստոնյա պետություն։ Այն նաև աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։