CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ440

Հայաստանը Լատվիային առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը

Հայաստանը Լատվիային առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստան-Լատվիա բարեկամական կապերի զարգացումը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ի դեմս ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների բժշկական համալսարանների միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությանը:

Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը՝  հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate):

Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել Հայաստանի և Լատվիայի առաջատար թանգարանների հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, երկու երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությամբ:Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությանը՝ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել հայ-լատվիական երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը, որը կնպաստի երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

Արթուր Մարտիրոսյանը ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կարևորել է Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականության, ոլորտային օրենսդրության հետազոտությունն ու ընդգծել՝ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել հայկական կողմի համար:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր այն լավագույնս իրացնելու համար: Նա կարևորել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ թե՛ միջին մասնագիտական, և թե՛ բարձրագույն կրթության ուղղություններով:Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Լրահոս
  • Close
Ֆիդան. Հայաստանում Հունիսի Սկզբին Ընտրություններ Կանցկացվեն. Փաշինյանը Առաջատարն Է Հարցումներով

15-01-2026 | 19:23

Ֆիդան. Հայաստանում հունիսի սկզբին ընտրություններ կանցկացվեն. Փաշինյանը առաջատարն է հարցումներով
Ուկրաինայում Գտնվող Օտարերկրյա Ցանկացած Զnրախումբ Համարվում Է Ռուսաստանի Զինվшծ Ուժերի Օրինական Թիրшխ

15-01-2026 | 19:21

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա ցանկացած զnրախումբ համարվում է Ռուսաստանի զինվшծ ուժերի օրինական թիրшխ
Ամն Նախագահը Թեհրանին Տեղեկացրել Է, Որ Չի Հարձшկվելու Երկրի Վրա. Պակիստանում Իրանի Դեսպան

15-01-2026 | 19:19

ԱՄՆ նախագահը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձшկվելու երկրի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան

Նմանատիպ լուրեր