
14-03-2025 | 20:55
Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: «Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց հայ նախարարը չի ստորագրել»,- ճեպազրույցում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։