
25-04-2025 | 15:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ԱԴԱ համալսարանում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է, որ Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող և Իրանի միջոցով Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։
«Ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է։ Ներկայումս կառուցվում է կամուրջ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա դրա կառուցման համար անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախիջևան։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, որոշել ենք կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը տարածաշրանում կշարունակի մնալ որպես փակուղի», – ասել է Ալիև:
www.1in.am