CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ80

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի ոլորտի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

«Խորհրդանշական է, որ չորս տարվա սպասումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումն իրականացվում է Արվեստի համաշխարհային օրը և Արշիլ Գորկու ծննդյանը օրը, որն առանձնահատուկ է դառնալու նաև պատկերասրահում պահպանվող անվանի արվեստագետի հեղինակած ցուցանմուշի ցուցադրությամբ»,- ողջույնի խոսում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար՝ տեղեկացնելով, որ պատկերասրահի վերանորոգման համար ավելի քան 800 մլն դրամի հատկացում է արվել։

«Պատկերասրահում համապատասխան միջավայր ստանալու աշխատանքն արվել է մեծագույն մանրակրկտությամբ, որովհետև մենք չենք խոսում ուղղակի շենքի, այլ Հայաստանի Հանրապետության հրապարակի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկի մասին, որի կառուցման մեկնարկի 100-ամյակը կնշվի 2026 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահն ունի պատմություն և միջավայր, որի պահպանումն ու վերանորոգումն առաջնային խնդիր էր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վերանորոգման աշխատանքներն իրականացրած թիմին։ Նախարարի խոսքով՝ չորս տարվա վերափոխումից հետո  պատկերասրահի ցուցադրությունը հարությանը ներկայացվում  է նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով և հնարավորություններով: «Ցուցադրության տարբեր ձևաչափերն ու մտահղացումները ցույց են տալիս, որ արվեստը սահմաններ չունի և տարբեր ձևերով կարող է մեզ հետ խոսել»,- ասել է նա։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս ողջունել է ներկաներին և հանգամանորեն ներկայացրել կատարված վերանորոգման և ստեղծագործական աշխատանքը։

Ժամանակակից լուծումներ և վերաձևավորված ցուցասրահներ

2021 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով վերաձևավորվել են ցուցասրահները:

Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է ֆոնդապահոցները

Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Պատկերասրահի նոր՝ շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ, սակայն, այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր պահոցից։

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների գործերը։ Ցուցադրված են նաև  իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք)։

Կամուրջ ժամանակի և արվեստների միջև

Վերաբացման տոնական արարողության ընթացքում ներկայացվել է արվեստի տարբեր ձևերի միաձուլումը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները ներկայացրել են հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերն իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև: Տարբեր ցուցասրահներում ներկայացվել են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ:

Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել էր խորհրդանշական անակնկալ․ ցուցադրությամբ ներկայացվել է Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը /թուղթ, մատիտ/։ Այն նկարչի քրոջ՝ Վարդուհի Մուրադյանի նվիրատվությունն է Վահագն Դավթյանի միջոցով /1974 թ․/։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

www.aravot.am

 

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր