08-12-2024 | 15:58
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 18-ին երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում։
«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասաց Անի Բադալյանը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին:
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանը և Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։
www.armenpress.am