23-01-2026 | 13:30
Եմ-Կենտրոնական Ասիա ապրիլյան գագաթնաժողովում համաձայնություն ձեռք բերվեց արագացնել Միջին միջանցքի զարգացումը։
Այս մասին ղազախական Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է բացում։
«Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար, որը կապում է Ասիան և Եվրոպան և դուրս գալիս դեպի Սև ծով»,-ասել է նա։
www.tert.am