09-09-2024 | 11:20
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր—Աբդոլահյանը Երեւանում է՝ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու համար:
Իրանցի դիվանագետը մտադիր է քննարկել Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում։
Նա նաեւ 3+3 ձեւաչափում Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող կարեւոր հարցերի շուրջ խորհրդակցություններ կունենա։ Երեկ երեկոյան Ամիր—Աբդոլահիանը առանձնազրույցներ է ունեցել ադրբեջանցի եւ ռուս գործընկերների հետ։