
15-02-2025 | 13:20
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում տեղի ունեցածի ֆոնին. տեղեկանում ենք Բելառուսի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի, և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին», - նշվում է հաղորդագրությունում: