CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ140

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը», - ասված է հայտարարության մեջ:

  • Լրահոս
  • Close
Թբիլիսիում Ընդդիմության Կողմնակիցները Հերթական Հանրահավաքն Են Իրականացրել

08-12-2024 | 15:58

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները հերթական հանրահավաքն են իրականացրել
Գյումրիում Մեկնարկել Են Նախնական Ընտրությունները

08-12-2024 | 15:52

Գյումրիում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փաշինյանը Տիկնոջ Հետ Ներկա Է Գտնվել Փարիզի Աստվածամոր Տաճարի Վերաբացման Արարողությանը

08-12-2024 | 15:49

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Զինված Ահաբեկչական Խմբավորումները Բռնազավթել Են Սիրիայի Պն-Ը, Նախագահական Պալատը

08-12-2024 | 15:47

Զինված ահաբեկչական խմբավորումները բռնազավթել են Սիրիայի ՊՆ-ը, նախագահական պալատը
Լավրովը Հայտարարել Է, Որ Ռդ-Ն Օգնում Է Սիրիական Բանակին Հետ Մղել Գրոհայինների Հարձակումները

07-12-2024 | 18:19

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները
Նիկոլ Փաշինյանը Տիկնոջ Հետ Ներկա Կգտնվի Փարիզի Աստվածամոր Տաճարի Վերաբացման Արարողությանը

07-12-2024 | 18:16

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Այսօր Սպիտակի Ավերիչ Երկրաշարժի 36-Րդ Տարելիցն Է

07-12-2024 | 12:08

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է
Ամն-Ը Իր Քաղաքացիներին Կոչ Է Արել Անհապաղ Հեռանալ Սիրիայից

07-12-2024 | 12:05

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  Աշխատակիցներն Այցելել Են Բաքվում Ապօրինաբար Պահվող Հայ Գերիներին. Apa

06-12-2024 | 21:25

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին. APA
Լուկաշենկոն Խնդրել Է «Օրեշնիկ» Տեղակայել Բելառուսի Տարածքում. Պուտինը Համաձայնել Է

06-12-2024 | 21:23

Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բոլորը Վերջապես Համոզվեցին, Որ Վրացական Պետությունն Ուժեղ Է. Կոբախիձե

06-12-2024 | 21:21

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Նատօ-Ի Նոր Գլխավոր Քարտուղարը Պետք Է Պատասխանատվություն Կրի Սպառնալիքների Համար, Որ Տարածել Է Աշխարհում

06-12-2024 | 15:32

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում
Վրաստանի Հաջորդ Նախագահին Ո՛Չ Ժողովուրդն Է Ընտրելու, Ո՛Չ Խորհրդարանը

06-12-2024 | 15:25

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը
Իրականության Զգացողությունը Կորցրած Երկիր Հայաստանս

06-12-2024 | 13:40

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս
Միրզոյանը Հայտարարել Է, Որ Քաղաքական Կամքի Պարագայում Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Պայմանագիրը Կարող Է Արագորեն Վերջնականացվել Եւ Ստորագրվել

06-12-2024 | 13:03

Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել