
13-02-2025 | 09:46
«Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք այդ նախագծի իրականացմանը, այդ թվում` Ադրբեջանի հետ:
Այդ նախագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը, այն տարածաշրջանային նշանակություն ունի»,-ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այդ տարածքն անձեռնմխելի է: