CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ141

Հայաստանի ինքնիշխանությունը տապալող թիվ մեկ ուժը գործող կառավարությունն է. Ստեփան Դանիելյան

Հայաստանի ինքնիշխանությունը տապալող թիվ մեկ ուժը գործող կառավարությունն է. Ստեփան Դանիելյան

Եվրամիության կողմից 15 մլն եվրո տրամադրումը Հայաստանին, միանշանակ, միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին և ընտրություններին, բայց այստեղ առանձնապես որևէ զարմանալու բան չկա, որովհետև աշխարհաքաղաքական մրցակցություն է Հարավային Կովկասում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Անցած և նախանցած տարիներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ այս տարածաշրջանում հանձնակատարը հայտարարեցին, որ իրենց համար թիվ մեկ խնդիրն այն է, որ Ռուսաստանը լքի տարածաշրջանը։ Վրաստանում էլ հայտնի դեպքերն էին տեղի ունենում, որտեղ իշխանությունը մեղադրում էր եվրոպական կառույցներին, որ ցանկանում են հեղափոխություն իրականացնել։ Նպատակն այն է, որպեսզի դուրս գան Կենտրոնական Ասիա, այսինքն՝ աշխարհաքաղաքական պայքար է գնում, որի ընթացքում խոսել մարդու իրավունքների, ինքնիշխանության մասին, արդեն անլուրջ է»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հարցն այն է, որ Հայաստանում ունենք մի իշխանություն, որը փորձում է վերարտադրվել և այդ վերարտադրվելու տրամաբանությունը նույնպես նման կերպով է կառուցում։ 

«Գործող վարչապետն ու իր թիմակիցները հայտարարում են, որ իրենք պայքարում են կայսրության դեմ, չեն ուզում ծայրագավառ լինել, հայտարարում են, թե ինչ-որ եպիսկոպոսներ ԿԳԲ-ի լրտեսներ են, որ Կաթողիկոսը նույնպես աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնի է սպասարկում։ Բնականաբար, խոսքը Ռուսաստանի մասին է։ Հետևաբար, Հայաստանի գործող իշխանությունն ինքն է այդ տրամաբանության մեջ և փորձում է աջակցություն ստանալ վերարտադրվելու համար։ Այսինքն, մեր աշխարհաքաղաքական պայքարը Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջին հերթին գործող իշխանության քաղաքականությունն է։ Տվյալ դեպքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը և մյուսներն ուղղակի սպասարկում են գործող կառավարությանը»։

Դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն փորձելու է այնպես անել, որ Հայաստանում իշխանափոխություն չլինի, Ստեփան Դանելյանն արձագանքեց.

«Որոշումը կայացնում է Հայաստանի ժողովուրդը և առաջին հերթին պետք է հանրության հետ աշխատել ու բացատրել, որ ամենակարևորը մեր ինքնիշխանությունն է, թույլ չտալ, որ արտաքին ուժերը խոչընդոտեն մեր ինքնիշխան որոշում կայացնելու գործում։ Տվյալ դեպքում մեր ինքիշխանության դեմ պայքարող համար մեկ ուժը կամ ինքնիշխանությունը տապալողը Հայաստանի գործող կառավարությունն է»։

Հարցին, թե ընդդիմության գործողությունները բավարար գնահատո՞ւմ է, քաղաքագետը պատասխանեց.

«Եթե ընդդիմության գործողությունները բավարար գնահատեի, ապա մենք նման կառավարություն վաղուց չէինք ունենա»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր