CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ352

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա  համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է. հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։

Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։

Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։

Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն

«Հայաստան» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն

«Միասին» շարժում

  • Լրահոս
  • Close
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  Աշխատակիցներն Այցելել Են Բաքվում Ապօրինաբար Պահվող Հայ Գերիներին. Apa

06-12-2024 | 21:25

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին. APA
Լուկաշենկոն Խնդրել Է «Օրեշնիկ» Տեղակայել Բելառուսի Տարածքում. Պուտինը Համաձայնել Է

06-12-2024 | 21:23

Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բոլորը Վերջապես Համոզվեցին, Որ Վրացական Պետությունն Ուժեղ Է. Կոբախիձե

06-12-2024 | 21:21

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Նատօ-Ի Նոր Գլխավոր Քարտուղարը Պետք Է Պատասխանատվություն Կրի Սպառնալիքների Համար, Որ Տարածել Է Աշխարհում

06-12-2024 | 15:32

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում
Վրաստանի Հաջորդ Նախագահին Ո՛Չ Ժողովուրդն Է Ընտրելու, Ո՛Չ Խորհրդարանը

06-12-2024 | 15:25

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը
Իրականության Զգացողությունը Կորցրած Երկիր Հայաստանս

06-12-2024 | 13:40

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս
Միրզոյանը Հայտարարել Է, Որ Քաղաքական Կամքի Պարագայում Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Պայմանագիրը Կարող Է Արագորեն Վերջնականացվել Եւ Ստորագրվել

06-12-2024 | 13:03

Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
Մակրոնը Հայտարարել Է, Որ Կշարունակի Նախագահել Մինչև Իր Լիազորությունների Ավարտը

06-12-2024 | 13:01

Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը
Վրաց Ժողովուրդը Դուրս Է Գալիս Փողոց՝ Պաշտպանելու Ժողովրդավարությունը Եւ Եվրոպական Արժեքները

06-12-2024 | 12:58

Վրաց ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները
Պատմական Փաստերի Խեղաթյուրումը Բաքվում Կայացած Հակահայկական Համաժողովում

05-12-2024 | 19:53

Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում
Պուտինը Պատմել Է, Որ Դեռ Երկար Տարիներ Ինքն Է Կանխորոշելու Ռուսաստանի Ճակատագիրը

05-12-2024 | 19:49

Պուտինը պատմել է, որ դեռ երկար տարիներ ինքն է կանխորոշելու Ռուսաստանի ճակատագիրը
Հայկական Կողմը Համաձայնություն Տվել Է Արարատ Միրզոյանի Եւ Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի Միջնորդությամբ Հանդիպմանը. Ագն

05-12-2024 | 19:36

Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ
Արգիշտի Մեխակյանը Նշանակվեց Արմավիրի Մարզպետ

05-12-2024 | 14:06

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Բլինքենը Հայտարարում Է «Վրացական Երազանքի» Դեմ Լրացուցիչ Պատժամիջոցների Մասին

05-12-2024 | 12:38

Բլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին
Հայաստանը «Պետք» Է Բանակցություններ Սկսի «Արևմտյան Ադրբեջանական» Համայնքի Հետ. Ալիև

05-12-2024 | 12:36

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Նմանատիպ լուրեր