CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ73

Հայաստանի ներսում էլ վեճ կա դրանց կիրառման պատեհության հարցում․ Կանադայի դեսպանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին

Հայաստանի ներսում էլ վեճ կա դրանց կիրառման պատեհության հարցում․ Կանադայի դեսպանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգված է նախորդ տարվա իրադարձությունների՝ 10-ամսյա բլոկադայի, Ադրբեջանի նախորդ ամիս իրականացրած ռազմական օպերացիայի և Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնի տեղահանման հետևանքով հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացմամբ։

Այս մասին Կանադայի խորհրդարանի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգություն» թեմայով քննարկմանն իր բացման խոսքում ասաց Կանադայում Հայաստանի առաջին դեսպան Էնդրյու Թըրները։

«Կանադան միացել է Հայաստանի կառավարության օգնության կոչին։ Կանադան հայտարարել է ընդհանուր 3,9 միլիոն դոլար հումանիտար օգնության տրամադրման մասին՝ մարդասիրական կազմակերպությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի փախստականներին աջակցելու համար։ 

Կանադան մշտապես կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև բոլոր կողմերին կոչ է արել մասնակցել բանակցություններին՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Կանադան աջակցում է ուժի չկիրառման, երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։ Խաղաղության պայմանագիրն այժմ պետք է նաև երաշխավորի տեղահանված բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և հարգանք նրանց ունեցվածքի և իրավունքների նկատմամբ»,- հավելեց դեսպանը։

Քննարկմանը մասնակցող պատգամավոր Ստեֆան Բերժերոնը Թըրներին հարց ուղղեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին, ինչին ի պատասխան դեսպանը մեջբերեց երկրի արտգործնախարար Ջոլիի խոսքերն այն մասին, որ պատժամիջոցների հարցը սեղանին է․ «Անհրաժեշտության դեպքում դրանք կկիրառվեն, սակայն մենք խուսափում ենք դրանից և փորձում ենք խնդիրը դիվանագիտորեն լուծել։ Ավելին, մենք նախապատրաստական աշխատանքներ նք տանում, որ Կանադան դառնա ԵՄ-ից դուրս առաջին երկիրը, որը կմասնակցի դիտորդական առաքելությանը՝ տեսնելու՝ ինչ է կատարվում սահմանին։ Մենք նաև մեր դաշնակիցների հետ աշխատանքներ ենք տանում հատկապես Բաքվին հստակ տեղ հասցնելու մեր ուղերձը, որ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։

Արձագանքելով դեսպանին՝ պատգամավորը նշեց, որ Կանադան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու համար, իսկ 2021 թվականին Ադրբեջանը ներխուժել և օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատված․ «Այսպիսով Ադրբեջանը չի սահմանափակվել ԼՂ ինքնավար մարզով։ Այս և էթնիկ զտման փաստերը հաշվի առնելով մենք պետք է գործենք։ Մենք իհարկե հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, բայց ի՞նչ ենք անում մինչ այդ ադրբեջացի ընտանիքների կողմից հայերի տները յուրացնելը կանխելու համար»։

«Քանի որ հակամարտությունը ավելի քան 30 տարի է՝ շարունակվում է, երկու երկրների սահմանների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, այդ պատճառով ակնկալում ենք, որ նման խնդիրները կլուծվեն խաղաղության պայմանագրով՝ ներառյալ տների և մշակութային արժեքների պահպանումը։ Կանադան աջակցում է այս ջանքերին»,- նշեց դեսպան Թըրները։ 

Պատգամավոր Հիզեր Մաքֆերսոնը դեսպանից հետաքրքրվեց, թե որ դեպքում պատժամիջոցերն ավելի լրջորեն կդիտարվկեն։

«Արդյունավետության համար Կանադան ձգտում է պատժամիջոցներ կիրառել մեր գաղափարակիցների հետ համատեղ, այսպիսով պետք է այս հարցով քննարկումներ անցկացվեն մեր դաշնակիցների հետ։ Բացի այդ, այսօր վարչապետ Փաշինյանը կրկին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Այսպիսով, հարց է, թե արդյոք նման միջոցառումների քննարկման պատեհ պահն է։ Այս հարցը վեճի առիթ է նաև Հայաստանի ներսում»։

Մտահոգիչ է, որ պատժամիջոցների մասին քննարկումները նոր պետք է սկսվեն, երբ 100 հազար բնակչությունը տեղահանվել է, նկատեց պատգամավորը։

Դեսպանի խոսքով՝ դաշնակիցների հետ պատժամիջոցների շուրջ բանակցություններ արդեն իսկ ընթանում են, սակայն «քանի դեռ Հայաստանի կառավարության մոտ տպավորություն կա, որ խաղաղության գործընթացը կարելի է առաջ տանել, մենք չէինք ցանկանա որևէ քայլ անել այդ ջանքերին խոչընդոտելու համար»։

Պատգամավոր Սամիր Զուբերին, շարունակելով պատժամիջոցների թեման, դեսպանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը դիմել է իրենց Ադրբեջանի դեմ դրանք կիրառելու համար։

«Ոչ։ Ինչպես նշեցի՝ Հայաստանի ներսում էլ վեճ կա այս պահին պատժամիջոցների կիրառման հարցում։ Մենք աջակցության և կոնկրետ քայլեր ձեռնարկելու կոչեր ենք լսել, բայց հստակ գիտակցում կա, որ հիմնական շեշտը պետք է դրվի համաձայնեցված խաղաղության պայմանագրի հասնելու վրա»,- պատասխանեց Թըրները։

Դեսպանը հավելեց, որ պատժամիջոցների ճանապարհով դեռևս ոչ մի երկիր չի գնացել, բայց Ֆրանսիան հայտարարել է ռազմական օգնություն տրամադրելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանը հրաժարվել է միջազգային հանդիպումներին մասնակցելուց, որոնք կարող էին նպաստել խաղաղության գործընթացին․ «Իհարկե չգիտենք՝ այդ հանդիպումները օգտակար կլինեին, թե ոչ, բայց այս քայլը Ադրբեջանին չմասնակցելու առիթ տվեց։ Այսպիսով նման քայլերը, ներառյալ պատժամիջոցների սպառնալիքները կարող են առիթ հանդիսանալ որոշ կողմերի համար խաղաղության բանակցություններին չմասնակցելու համար»։

Աղբյուր՝ artsakhpress.am

  • Լրահոս
  • Close
Նատօ-Ն Ողջունում Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Համատեղ Հայտարարությունն Ու Վճռականորեն Աջակցում Է Նրանց Միջև Հարաբերությունների Կարգավորմանը. Կոլոմինա

08-12-2023 | 16:45

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
Ողջունում Ենք Հայաստանի Եւ Ադրբեջանի Պայմանավորվածությունը. Ռդ Ագն

08-12-2023 | 16:44

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան Վնասում Է Հայաստանին. Էրդողան

08-12-2023 | 16:43

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
Առաջիկայում Կտեսնենք Այս Քայլերի Շարունակությունը

08-12-2023 | 11:59

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը
Բորելը Ողջունել Է Հայաստանի Ու Ադրբեջանի Համատեղ Քայլը

08-12-2023 | 11:25

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում Է

08-12-2023 | 11:16

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է
Պետդեպը Ողջունում Է 34 Ձերբակալվածների Ազատ Արձակումը. Միլլեր

08-12-2023 | 11:07

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր
Ադրբեջանն Ազատ Է Արձակում 32 Հայ Զինծառայողի, Հայաստանը՝ 2 Ադրբեջանցի Զինծառայողի․ Երկու Երկրները Համատեղ Հայտարարություն Են Տարածել

07-12-2023 | 23:30

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի․ երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել
Մոսկվայում Կայացել Են Պուտին-Ռաիսի Բանակցությունները․ Կողմերը Գնահատել Են Ռուս-Իրանակական Հարաբերությունները

07-12-2023 | 20:53

Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները
Հայաստանի Եւ Ադրբեջանի Արտգործնախարարները Կմասնակցեն Բրյուսելյան Գագաթնաժողովին

07-12-2023 | 20:07

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Ադրբեջանի Ընդդիմությունը Վրդովված Է՝ Ալիևը Կեղծելու Է Ընտրությունները

07-12-2023 | 18:19

Ադրբեջանի ընդդիմությունը վրդովված է՝ Ալիևը կեղծելու է ընտրությունները
Ռաիսին Մոսկվայում Է

07-12-2023 | 18:18

Ռաիսին Մոսկվայում է
Լոնդոնը Ագն Է Կանչել Ռուսաստանի Դեսպանին

07-12-2023 | 18:17

Լոնդոնը ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպանին
Փետրվարի 7-Ին Ալիևին Նորից Են Ընտրելու Ադրբեջանի Նախագահ

07-12-2023 | 14:44

Փետրվարի 7-ին Ալիևին նորից են ընտրելու Ադրբեջանի նախագահ
Ռուսական Ալիքների Փակման Հարց Չի Քննարկվում, Ամեն Ինչ Կախված Է Կոնսուլտացիաներից

07-12-2023 | 13:35

Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից

Նմանատիպ լուրեր

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023