CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ619

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը

Ավելի քան 300 քարտեզներից բաղկացած «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»  մեծածավալ ժողովածուն կազմել է ֆրանսահայ քարտեզագետ, աշխարհագրագետ, Ֆրանսիայի «Պատվո լեգենոնի» շքանշանակիր Զատիկ Խանզադյանը։ Ցավոք, այս պատմական անձն իր գործունեությամբ մնացել է ստվերում, այնինչ նա  1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»-ը, հետագա տարիներին նաև Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի ատլասները։


Զատիկ Խանզադյանի քարտեզները պահվել են Վենետիկի Մխիթարյան միաբանների մոտ։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին։ Անվերապահորեն կարող ենք ասել, որ պատմական վկայություններ հանդիսացող այս քարտեզները երկրոդ կյանք են ստացել 85 տարի անց՝ մեր օրերում։ 
«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» աշխատությունը  փայտե փորագիր շքեզ կազմով, ավելի քան ներկայանալի տեսքով, անգնահատելի բովանդակությամբ, բարձրակարգ տպագրությամբ վերահրատակվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և անվանի բարերար, «ՌՈՒՑՈԳ ԻՆՎԵՍՏ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։ 
Վերահրատարակված աշխատության առաջին օրինակը մեկենաս Ռուբեն Գրիգորյանը խորհրդանշաբար նվիրեց Մխիթարյան միաբանության միաբան Համազասպ Քեշիշյանին։ 
«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» վերահրատարակվել է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Այսինքն՝ պատմական վկայությունները, պատմական ճշմարտությունը, որը փաստել են օտար աղբյուրները, կարող են վճռորոշ դեր կատարել տեղեկատվական այսօրվա պատերազմում, որ վարում են մեր դեմ մեր հարևանները։ Օտար լեզուներով հրատարակված քարտեզները վառ ապացույցն են, որ հազարամյակներ առաջ Հայաստանը եղել է, հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհում բնիկ է և կարևորագույն դերակատարում է ունեցել տարածաշրջանում, որտեղ այօրվա ինքնահռչակ պետությունների նշույլն անգամ չի եղել։ 
Հայաստանի դարավոր գոյությունը ժխտող, պատմությունը խեղաթյուրող, պատմական քարտեզներն ու վկայություններն աղավաղող մեր ոչ բարով հարևանները և նրանց ջրաղացին ջուր լցնող օտարազգիները կարող են Զատիկ Խանզադյանի այս աշխատության շնորհիվ առերեսվել պատմական ճշմարտության հետ։ Նրանք  ստիպված կլինել հաշտվել՝ անգամ 1803-15 թվականներին սուլթանական տպարանում հրատարակված  քարտեզներում մեր Հայրենիքի վրա օսմաներենով գրված է Էրմենիստան։  Է-ն տեղադրված է Արցախի վրա, վերջին ն-ն՝ Փոքր Հայքի Սեբաստիայի վրա։ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» աշխատությունը գիտական նոր ուսումնասիրությունների աղբյուր կարող է դառնալ, տեղեկատվական հզոր զենք՝ մեր ձեռքում, որովհետև մեր հարևանները ձեռք չեն քաշում պատմությունն աղավաղելուց ու տարածքային պահանջներից։ Իհարկե, հենց խոսքը վերաբերում է հնագույն քարտեզներին, նրանք հիսթերիայի մեջ են ընկնում, որովհետև քարտեզներում արձանագրված ճշմարտությունը փոխել չեն կարող։ Այս ժողովածուն, որպես պատմական վկայությունների շտեմարան, կնվիրաբերվի Հայաստանի և արտերկրի կենտրոններին, գրադարաններին, դեսպանատներին, գիտակրթական հաստատություններին։ 
 

www.azg.am

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր