CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ497

Հայաստանի պատմության թանգարան է այցելել ավելի քան 55 հազար մարդ՝ դիտելու Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը

Հայաստանի պատմության թանգարան է այցելել ավելի քան 55 հազար մարդ՝ դիտելու Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը

Վեց ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այեցելել  55 հազար 837 մարդ՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։

«Անկախության շրջանի թերևս ամենաայցելված ցուցադրությունը կարող ենք համարել։ Ամենակարևորը՝ այն կազմակերպվել է ոչ տուրիստական սեզոնին՝ սեզնոին՝ աշնան, ձմռան ամիսներին, երբ թանգարանները սովորաբար ավելի քիչ այցելու են ունենում։ Այս այցելությամբ թանգարանն ավելի կենդանի դարձավ»,- ասուլիսում ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Նա նշեց, որ ոգևորիչ էր դպրոցականների այցելությունը։  Ցուցադրության շրջանակում կազմակերպվել են կրթական ծրագրեր, դասախոսություններ, հրատարակվել է ցուցահանդեսի անգելերեն պատկերագիրքը, ընթացքում է  հայերեն պատկերագրքի պատրաստումը։

«Այս ցուցահանդեսը Բրիտանական թանգարանի, ընդհանրապես միջազգային ցուցահանդեսների կազմակերպման բարձր չափանիշների հիմքով է կազմակերպվել, առաջին անգամ Հայաստանն այս բարձր մակարդակով փոխառություն ունեցավ։ Սա կդառնա շարունակական։

Հնարավորություն էր Հայաստանի պատմության հարուստ հավածքներոները համադրել այլ հեղինակավոր թանգարանների, այլ  մշակութային արժեքների հետ՝ լրիվ նոր ձևաչափով»,- նշեց նա։

Դ. Պողոսյանն ասաց, որ ցուցադրությունն իր գոյացած միջոցներով փակել է իր բոլոր ծախսերը, որը շատ կարևոր է թանգարանի գործառնական մասով։

«Այս ցուցահանդեսը հիմք տվեց այլ ցուցադրությունների։ Այս տարի արդեն նախատեսում ենք ցուցահանդես Լուվրի հետ։ Կարծում եմ՝ կշարունակվի նաև այլ թանգարանների հետ համագործակցությունը»,- ասաց Պատմության թանգարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ 2024թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել  է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Բացի Անահիտ աստվածուհու արձանից,  Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև Քրիստոնեություն։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության արդյունքում։ Ցուցադրության գլխավոր աջակիցն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։ Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

www.news.am

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր