
23-05-2025 | 15:43
Շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը նշել է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում։
«Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայերը Ադրբեջանին կրակ բացելու մեջ մեղադրելիս միշտ վնասի նշաններ են ներկայացնում»,- գրել է նա սոցցանցում։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտի մասին հայտարարելուց հետո Բաքուն վերսկսել է հայկական դիրքերի ու գյուղերի մշտական հրետակոծությունը։