10-11-2025 | 13:49
Aysor.am-ի դիտարկմամբ՝ Հայաստանում 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1384-ով քիչ երեխա է ծնվել, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 21 821՝ 2024 թվականի 20 437-ի դիմաց։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի 8 ամսիներին մահվան դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 17 210-ի։
Նշենք, որ բնական հավելաճի ցուցանիշը ևս նվազել է՝ նախորդ տարվա համեմատ 32 տոկոսով։
www.aysor.am