15-10-2024 | 14:11
Ըստ ԵՄ-ի՝ օտարերկրյա հարցերով գլխավոր քարտուղար Պետեր Ստանոյի՝ Հայաստանում ԵՄ առաքելությանն ու Հայաստանի «ռազմականացման» հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատություններն անհիմն են:
Ստանոն, մասնավորապես, նշել է. «Առաքելությունը սկսել է գործել ՀՀ իշխանությունների խնդրանքով և գործում է միջազգայնորեն ճանաչված սահմանի միայն հայկական կողմում։ Այն անաչառ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»:
Նա հավելել է, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարևորությունը՝ նպաստելով պայմանների ստեղծմանը, որոնք իրենց հերթին նպաստում են ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։