08-12-2024 | 15:58
Հայաստանը շարունակում է խոչընդոտել խաղաղության համաձայնագրի կնքմանը. Միլլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը։
Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
«Այս համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այս համաձայնագրի թիկունքում պետք է լինի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- ասել է ադրբեջանցին պաշտոնյան։
www.azg.am