CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ171

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

     Ժողովի օրակարգում ընդգրկված նյութերը վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչված հարցերին։

     Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին, որոնց առիթով ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

     Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

     Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։

  • Լրահոս
  • Close
Ֆրանսիայի Նախագահը Հհ Վարչապետի Հետ Հանդիպմանը Վերահաստատել Է Անվերապահ Աջակցությունը Հայաստանին

03-10-2024 | 18:54

Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին
Փաշինյանն Աշխատանքային Այցով Ֆրանսիայում Է

03-10-2024 | 15:18

Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է
Վրաստանի Խորհրդարանի Նախագահը Ստորագրել Է Լգբտ Քարոզչությունն Արգելող Օրենքը, Որը Չէր Ստորագրել Երկրի Նախագահը

03-10-2024 | 12:25

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, որը չէր ստորագրել երկրի նախագահը
«Խաղաղության Պայմանագիրն» Իրականում Պատերազմի Մասին Է

03-10-2024 | 11:34

«Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է
Սրբազանի Ու Պետրոս Ղազարյանի Հարցազրույցը ․ Տեսանյութ

03-10-2024 | 11:30

Սրբազանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ․ տեսանյութ
Սրբազան Շարժման Երթը Գնում Է Հանրային Հեռուստաընկերություն

02-10-2024 | 21:40

Սրբազան շարժման երթը գնում է Հանրային հեռուստաընկերություն
«Ես Կցանկանայի Հուսալ, Որ Շուտով Երրորդն Ավելորդ Կդառնա Ադրբեջանի Եւ Հայաստանի Հարաբերություններում»

02-10-2024 | 21:37

«Ես կցանկանայի հուսալ, որ շուտով երրորդն ավելորդ կդառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում»
Ընթանում Է Աժ-Կառավարություն Հարցուպատասխանը.

02-10-2024 | 17:59

Ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը.
Աած Հաղորդագրություն Հանրահավաքի Առնչությամբ

02-10-2024 | 17:36

ԱԱԾ հաղորդագրություն հանրահավաքի առնչությամբ
Հայաստանի Միպ-Ը Բեռլինում Միջազգային Համաժողովին Խոսել Է Անհայտ Կորածների, Գերիների Մասին

02-10-2024 | 13:16

Հայաստանի ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհայտ կորածների, գերիների մասին
Էրդողանը Պաղեստինը Ճանաչելու Կոչ Է Արել

02-10-2024 | 12:19

Էրդողանը Պաղեստինը ճանաչելու կոչ է արել
Ադրբեջանական Շարունակվող Հանցանքները Սյունիքում. Հատվում Են «Շիկահող» Արգելոցի Ծառերը, Ոչնչացվում Է Կենդանական Աշխարհը. «Թաթոյան» Հիմնադրամ

02-10-2024 | 12:18

Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հատվում են «Շիկահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը. «Թաթոյան» հիմնադրամ
Այսօր Կկայանա Սրբազան Պայքարի Հանրահավաքը

02-10-2024 | 11:52

Այսօր կկայանա Սրբազան պայքարի հանրահավաքը
Գրավումն Մայր Տաճարի, Լքումն Մայր Աթոռի

02-10-2024 | 11:43

Գրավումն Մայր տաճարի, լքումն Մայր աթոռի
Աժ-Ն Չընդունեց Լղ-Ից Բռնի Տեղահանվածների Կենսագործունեության Պայմանների Ուսումնասիրման Քննիչ Հանձնաժողով Ստեղծելու Մասին Նախագիծը

02-10-2024 | 11:39

ԱԺ-ն չընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը