15-10-2024 | 12:24
Ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը նշանակվել է Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Այս մասին տեղեկացնում են թատրոնից։
Ավետիսյանն արդեն դարձել է թատրոնի խաղացանկում ընդգրկված «8 կին» և «Կոլյայի և Միշայի արկածները» բեմադրությունների ռեժիսորը։ Թատրոնի տնօրեն Օլգա Ռոմանովան օգոստոսի 15-ին թատերախմբին ներկայացրել է նոր գլխավոր ռեժիսորին։
Թատերախմբին ուղղված իր խոսքում Ավետիսյանը նշել է, որ թատրոնում հսկայական գործընթացներ կան, որոնք ինքը պետք է ուսումնասիրի, բայց հանգիստ է, քանի որ կա մի թիմ, որը հոգ է տանում իր մասին և պատրաստում այդ պաշտոնը ստանձնելուն։
Ջեմմա Ավետիսյանն ավարտել է Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտը, ստացել դրամատիկական ռեժիսորի որակավորում։ Ավետիսյանը ներկայացումներ է բեմադրել «Կարմիր ջահը» և «Գլոբուս» թատրոններում։ 2023 թվականին նա ստանձնել է Նովոսիբիրսկի երիտասարդական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։