CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ290

Հայկական «պառակտման գծերը»

Հայկական «պառակտման գծերը»

«Մեզ հարկավոր է մուրճերի զարկ, այլ ոչ թե ատամների կրճտոց, բարություն, այլ ոչ թե չարություն եւ նախանձ, կոնսոլիդացում, այլ ոչ թե հաշիվների մաքրում»: Սրանք Հայաստանի համար հավերժ արդիականություն ունեցող բառեր են, մանավանդ, եթե մենք ցանկանում ենք այս տարածքում պետություն ունենալ:

Պարզ է, որ այդպես կարող է մտածել նախեւառաջ պետական, եւ հետո միայն քաղաքական մտածողություն ունեցող մարդը, այս դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը: Ակնհայտ է նաեւ, որ այս խոսքերն ասվել են 1998-ի փետրվարից հետո, երբ Քոչարյանն ու իր թիմը մեծ խանդավառությամբ «նախորդ» իշխանության եւ անկախության նախորդ շրջանի հետ «հաշիվներ էին մաքրում»: Ինչը եւ հիմք դրեց հետագա «հաշիվների մաքրմանը»:

Այստեղից գալիս է սոցիալական հիմնական պառակտումներից մեկը (այն, ինչ սոցիոլոգներն անվանում են cleavage)՝ «ներկա-անցյալ»: Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի նման երկրներում պառակտումները քաղաքական չեն, ի տարբերություն, ասենք, Միացյալ Նահանգների: Պարզ օրինակ. երբ մեզանում իշխանության հակառակորդներն ասում են՝ «ՔՊ-ական», նրանք նկատի չունեն այդ կուսակցության չունեցած քաղաքական գաղափարախոսությունը, որի բացակայությունն, ի դեպ, հաստատվում է պաշտոնական մակարդակով:

Նկատի է առնվում բախտի բերմամբ, թե պատահմամբ իշխանության եկած խումբը, որը կործանել է Արցախը եւ կործանում է Հայաստանի Հանրապետությունը: Երբ իշխանության կողմնակիցներն ասում են՝ «ՀՀԿ-ական», նրանք մտածում են ոչ թե նժդեհականության կամ տարոնականության, այլ «թալանի» մասին: Հետեւաբար, մեր՝ հայաստանյան cleavage-ներում բուն քաղաքականությունը որեւէ դեր չի խաղում:

Պառակտումները «ներկա-անցյալ», «ներկա-նախկին», «կործանող-թալանող», «հայաստանցի-ղարաբաղցի», «տեղացի-սփյուռքահայ», «հարուստ-աղքատ», «քյարթու-առաջադեմ», «սորոսական-ռսաստրուկ» եւ բազմաթիվ այլ գծերով են: Սոցիոլոգները, երեւի, կարող են այդ գծերն ավելի մանրամասն նկարագրել: Նույն գիտությունը նկարագրում է, թե ինչպես է ուժեղանում բեւեռացումը. երբ ուժեղ կապերը (ընկերական շրջապատը), ինչպես նաեւ թույլ կապերը (ծանոթ-բարեկամները) դառնում են ավելի սերտ, բայց վերանում են «կամուրջները»:

«Կամրջի» տակ հասկացվում է մի վիճակ, երբ հակադիր խմբերում կան մարդիկ, որոնք կարող են իրար հետ համագործակցել: Ոչ թե՝ «ես ՔՊ-ում էլ, ՀՀԿ-ում էլ ընկերներ ունեմ» (ինչը, որքան տեսնում եմ, հիմա ավելի ու ավելի հազվադեպ է հնչում), խոսքն ավելի լուրջ սոցիալական, կասեի՝ պետականաստեղծ համագործակցության մասին է: Խմբերը գնալով ավելի շատ են մտնում իրենց պատյանի մեջ եւ չեն ցանկանում իրար մասին լսել:

«Կամուրջներ գցելու» համար պետք են երկուստեք ընդունելի գաղափարներ, որոնք վերը նկարագրված cleavage-ներից բարձր են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

 

  • Լրահոս
  • Close
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Նմանատիպ լուրեր