CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ505

Հայկական «Ռուհնաման»

Հայկական «Ռուհնաման»

2001 թվականին լույս է տեսել «Ռուհնամա» գիրքը (թարգմանաբար` «Հոգու գիրքը»), որի հեղինակն է համարվում Թուրքմենստանի այն ժամանակվա նախագահ Սափարմուրադ Նիյազովը: «Թուրքմենբաշին» այն կոչում էր «թուրքմենների բարոյական սահմանադրություն»:

Գիրքը պարտադիր էր դպրոցներում եւ բուհերում ուսումնասիրելու համար: Երկրի բոլոր հաստատություններում պաշտոնների հավակնորդները պարտավոր էին «Ռուհնամայից» քննություն հանձնել: Դա ոչ այնքան սահմանադրություն էր, որքան յուրահատուկ Աստվածաշունչ կամ Ղուրան: (Հայտնի է, ի դեպ, որ Թուրքմենբաշին վերապահ վերաբերմունք ուներ ավանդական կրոնի հանդեպ՝ նաեւ այն պատճառով, որ հավակնում էր սեփական կրոնական ուսմունքը ստեղծել): Հայաստանը, բնականաբար, Թուրքմենստան չէ, չի եղել եւ չի լինելու:

Բայց հավակնությունների, սեփական անձն աստվածացնելու առումով զուգահեռները, կարծում եմ, տեղին են: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ոտանավորը բարձրացրել է գրեթե պետական խորհրդանիշի մակարդակի՝ ներմուծելով այն Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ պաշտոնական ուղերձի մեջ:

Սեփական «էգո»-ն, անձնական ամբիցիաներն այս հարցում գուրգուրելը ոչ այլ ինչ է, քան պետության (այո, բառերի մակարդակով փառաբանվող պետության) հանդեպ անհարգալից վերաբերմունք: Վարչապետի ուղերձը սեփական «բանաստեղծական տաղանդը» եւ պետականության սուբյեկտիվ ընկալումները դրսեւորելու տեղը չէ:

…Իհարկե, ամեն ինչ անցողիկ է: Թուրքմենբաշու մահվանից հետո նրա «գլուխգործոցը» կամաց-կամաց դուրս եկավ պետական շրջանառությունից: Բնականաբար, կմոռացվի նաեւ Փաշինյանի ոտանավորը: Բայց մինչ այդ բացառված չէ, որ մենք ժամանակավորապես կունենանք «հպարտ քաղաքացու» պատկերացրած ՀՀ պետական զինանշանը: Օրինակ, խաշլամայի ամանը՝ դրված հեծանիվի վրա: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր