CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ263

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում: Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։ Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

  • Լրահոս
  • Close
Տեղի Է Ունեցել Միրզոյանի Եւ Իրանի Ագ Նախարարի՝ Ընդլայնված Կազմով Հանդիպումը

25-03-2025 | 13:35

Տեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը
Փաշինյանն Ուզո՞Ւմ Է Վերադառնալ

25-03-2025 | 13:29

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈ՞ՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ամն-Ի Եւ Ուկրաինայի Պատվիրակությունները Կրկին Բանակցում Են Էր Ռիադում

25-03-2025 | 13:26

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին բանակցում են Էր Ռիադում
Իսրայելը Պատրաստվում Է Նոր Առճակատման՝ Այժմ Թուրքիայի Հետ

25-03-2025 | 13:21

Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ
Դատարկ Դատարաններ Ու Դատարկաբաններ. Հայկ Դեմոյան

25-03-2025 | 11:30

Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ. Հայկ Դեմոյան
Ստամբուլի Քաղաքապետը Ձերբակալվել Է

23-03-2025 | 14:15

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է
Մարտի 29-Ին Կանցկացվի Արցախահայության Պահանջները Ներկայացնող Հանրահավաք

23-03-2025 | 14:12

Մարտի 29-ին կանցկացվի արցախահայության պահանջները ներկայացնող հանրահավաք
Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի Կնոջ Ուղերձը

23-03-2025 | 14:10

Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղերձը
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին