CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ213

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը

Հետազոտողները պնդում են, որ մոտ 130 հազար տարվա արջի ոսկորը միտումնավոր ծրատվել է նախշադրվագով և կարող է լինել նեանդերթալցիների ձեռքով ստեղծված Եվրասիայի հնագույն արվեստի նմուշներից մեկը:

Մոտ 10,6 սմ երկարությամբ գլանաձեւ ոսկորը դրվագազարդված է 17 անհավասարաչափ զուգահեռ կտրվածքներով։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրը, ըստ ամենայնի, աջլիկ է սարքել։

Փորագրված ոսկորը Եվրոպայում Կարպատյան լեռների հյուսիսում նեանդերթալցիների ձեռքով ստեղծված հնագույն հայտնի խորհրդանշական արվեստի նմուշն է:

Սա գիտնականներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Եվրասիայում մոտ 400 հազարից 40 հազար տարի առաջ ապրած մարդկանց վաղուց մահացած հարազատների վարքի, ճանաչողական կարողությունների և մշակույթի մասին:

Նախապատմական նկարիչը սոսկ չէր նկարում, նա հավանաբար օժտված է եղել զարգացած ճանաչողական ունակություններով, գրում են գիտնականները Archaeological Science գիտահանրամատչելի հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները ենթադրել են որ «արվեստի գործ» ստեղծողը գուցե փորձել է ինչ-որ թվային հաղորդագրություն փոխանցել սերունդներին: Գիտնականները պարզել են նաև, որ ոսկորների վրա առկա հետքերը կապված չեն միս կտրելու կամ գործիքներ օգտագործելու հետ։ Ավելին, նրանք, ըստ ամենայնի, դիտավորյալ են կայծքարե դանակով հարվածներ հասցրել ոսկորին։

Ըստ հետազոտության՝ փորձարարական նշանների հետ կտրվածքների համեմատությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր կտրվածքները հասցվել են դանակի շեշտակի, կրկնվող շարժումներով։

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր