08-12-2024 | 15:58
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ, այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ասուլիսի համար հատուկ ձեւաչափ չենք ընտրել։ Սրահում ներկա կարող են լինել ռուսաստանյան եւ դրսի՝ համապատասխան հավատարմագրում անցած լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- ասել է Պեսկովը։
Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 1-ից ընդունում են ՌԴ քաղաքացիների՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հարցերը։ Բայց մինչեւ հարցը նախագահին կհասնի, խմբագրակազմն ընտրելու է դրանցից ամենակարեւորներն ու ներկայացնի Պուտինին։ Ինչից հետո ՌԴ առաջնորդն ինքը կորոշի՝ առանձնացված հարցերից որին պատասխանել, որին՝ ոչ։
Azg.am