CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ386

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Թեքեյան կենտրոնի դահլիճում կայացավ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը և <<Հայրենիքի և Սփյուռքի միջև>> Ֆիլմի շնորհանդեսը, նվիրված մրցանակաբաշխության հիմնադիրներից Երվանդ Ազատյանին։

«Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը «Թեքեյան» կենտրոնում ավանդաբար մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության ուղերձով։

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անց է կացվում 31-րդ անգամ՝ ուշադրության տակ պահելուվ գիտության, մշակույթի, արվեստի, հայագիտության ոլորտներում ի հայտ եկող ստեղծագործությունները:

 «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներն են՝ Գրականություն անվանակարգում՝  Հերմինե Ավագյանը <<Կապույտ տանիքներ>> բանաստեղծությունների ժողովածուի համար: Դեկորատիվ-Կիրառական արվեստ անվանակարգում`<<Արցախ Կարպետ ՍՊԸ>>-ն` <<Շուշիի Ծաղկեփունջ>> գորգի համար: Կերպարվեստ անվանակարգում`  Ստաս Նամինը <<Սանահին>> գեղանկարի համար: Հայագիտություն անվանակարգում` ավստրիացի գրող, հրապարակախոս Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը <<Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ>> գրքի համար:                                                                                                                         

 Ի դեպ, այս տարի սահմանվել է նաև <<Բագրատ Նազարյան>> մրցանակ Այն տրվեց  Արմեն Այվազյանին` <<Հայոց զորքը Արցախում 1722-1735թթ>> գրքի համար։

 

 

«Գրականություն» անվանակարգում հանձնաժողովը՝  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ, լավագույն ստեղծագործություն է ճանաչել  արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն։

Հերմինեն Արցախից բռնագաղթած այն հազարավոր հայերից մեկն է, որn  իր Հայրենիքի, իր ծննդավայրի հուշն ու կարոտը սրտում անթեղած է ապրում։

Հայոց ցեղասպանության հետևանքները մինչև հիմա ենք կրում՝ արդարության, մեր Հայրենիքը մեզ վերադարձնելու պահանջով, նաև երբեմն-երբեմն արդարադատությունը սեփական ձեռքերով վերականգնելու հերոսապատումներով՝ «Նեմեսիս»։

Ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը գրել է «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը. «Նեմեսիսը» և Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը՝ օտարազգի հեղինակի աչքերով։

Ավստրիացի գրողի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։ Հեղինակը պատմեց իր հետազոտական աշխատանքի մասին, ինչու է հայկական թեման արժանացել իր ուշադրությանը։

 «Իմ հայ ընկերներից շատերը «Նեմեսիսի» անդամների ժառանգներն են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը։ Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետև դրա հիմքում կա իրավունքի խնդիր։ Լեմկինն ասել է՝ ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը՝ ոչ։ Սա հենց ցեղասպանությունն է, որը եթե չի պատժվում առաջանում է  անպատժելիություն, ու ցեղասպանությունները շարունակվում են»,-մրցանակն ստանալիս ասաց Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը ։

«Վահան Թեքեյան» մրցանակ՝ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին։

Քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ գրող, նշանավոր երաժիշտ, պրոդյուսեր Ստաս Նամինը նաև ստեղծագործում է կերպարվեստի ասպարեզում։ Փոքր տարիքում հաճախ է եղել Հայաստանում, զմայլվել մեր բնությամբ ու պատմամշակութային կոթողներով։ Սանահինն առանձնապես է տպավորել նրան։ Ահա և ծնվել է «Սանահին» գեղանկարը, որը «Կերպարվեստ» անվանակարգում արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։«Դեկորատիվ- կիրառական արվեստ» անվանակարգում հանձնաժողովն ընտրել է «Արցախ կարպետ» ընկերության «Շուշիի ծաղկեփունջ» գորգը։

Այս տարի սահմանվել է «Բագրատ Նազարյան» մրցանակ։ Հայագիտության ոլորտում հետազոտական, ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն է կատարել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։ Նրա «Հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին» մենագրությունն աժանացավ «Բագրատ Նազարյան» մրցանակին։

Արմեն Այվազյանը ներկայացրեց իր գիրքը՝ ինչպես է 18-րդ դարի սկզբներին Արցախում ձևավորվել հայոց բանակը։

Գիտության, մշակույթի, հայագիտության բնագավառները մշտապես պահելով ուշադրության կենտրոնում՝  թեքեյանցիները այսկերպ ամրացնում են Հայաստան-Սփյուռք կամուրջը՝ նաև կարևորելով միջազգային կապերն ու համագործակցությունը։ Այս սկզբունքով է ապրել ու ստեղծագործել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ թեքեյանցի երջանկահիշատակ Երվանդ Ազատյանը, որը նաև կանգնած է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ակունքներում։

Դիանա Մարկոսյանի պատրաստած «Հայրենիքի և Սփյուռքի» միջև փաստավավերագրական ֆիլմը մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց՝ որպես հարգանքի տուրք ու գնահատանք Երվանդ Ազատյանի վառ  հիշատակին։

 

 

 

 

  • Լրահոս
  • Close
Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award

10-11-2025 | 15:26

Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award
«Հայրենիքի Եւ Սփյուռքի Միջև»—"Between The Homeland And The Diaspora"

06-11-2025 | 19:45

«Հայրենիքի և Սփյուռքի միջև»—"Between the Homeland and the Diaspora"
Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահակալության 26-Րդ Տարեդարձն Է — Today Marks The 26th Anniversary Of The Enthronement Of His Holiness Karekin Ii, Supreme Patriarch And Catholicos Of All Armenians

02-11-2025 | 13:23

Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձն է — Today marks the 26th anniversary of the enthronement of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians
Շնորհավորանք «Ապագա» Շաբաթաթերթին՝ Հիմնադրման Հիսուներորդ Տարեդարձի Առթիվ

31-10-2025 | 12:49

Շնորհավորանք «ԱՊԱԳԱ» շաբաթաթերթին՝ հիմնադրման հիսուներորդ տարեդարձի առթիվ
Vahan Tekeyan Awards Presented, Azadian Documentary Screened At Yerevan’S Tekeyan Center

29-10-2025 | 14:47

Vahan Tekeyan Awards Presented, Azadian Documentary Screened at Yerevan’s Tekeyan Center
«Վահան Թեքեյան»  Մրցանակաբաշխության Լուսաբանումը

27-10-2025 | 12:18

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության լուսաբանումը
Հայտնի Են 2025 Թվականի «Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխության Մրցանակակիրները

23-10-2025 | 13:28

Հայտնի են 2025 թվականի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մրցանակակիրները
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխություն

18-10-2025 | 18:19

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն
Ցուցադրություն՝ Մրցույթից Առաջ

17-10-2025 | 16:54

Ցուցադրություն՝ մրցույթից առաջ
«Լույս Առավոտի»  Արա Հակոբյան,  Քրիստինե Մելքոնյան

08-10-2025 | 14:55

«Լույս առավոտի» Արա Հակոբյան, Քրիստինե Մելքոնյան
Այսօր Ռուբեն Արամի Սաֆրաստյանի Հոբելյանն Է

05-10-2025 | 12:53

Այսօր Ռուբեն Արամի Սաֆրաստյանի հոբելյանն է
Он Снимал Иран, Не Забывая Об Армянах

26-09-2025 | 13:28

ОН СНИМАЛ ИРАН, НЕ ЗАБЫВАЯ ОБ АРМЯНАХ
«Փոխադարձ Կապեր՝ Հայր Եւ Դուստր Ֆարիդանիներ» Ցուցահանդես

24-09-2025 | 12:46

«Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես
Հայաստանի  Հանրապետության Անկախության Օր

21-09-2025 | 13:54

Հայաստանի Հանրապետության անկախության օր
A Review Of Artur Khachatryan’S Work Titled Artsakh Negotiations

18-09-2025 | 13:10

A Review of Artur Khachatryan’s Work Titled Artsakh Negotiations