CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ504

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն  30-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում գրականության, մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 5 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ և Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 50 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

«Գրականություն» անվանակարգում հաղթողը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է՝ «Անմահականս» գրքի համար, «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները․ մեկնություն և «Մանրուքներ» գրքի համար։ «Կերպարվեստ» անվանակարգի հաղթողը գեղանկարիչ  Տիգրան Բարխանաջյանն է՝ «Խաղաղության իշխան» ստեղծագործության համար, իսկ Դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում հաղթողը ժողովրդական վարպետ Մամիկոն Մխթարյանն է՝  «Ուրարտական շրջանի ոգով» ստեղծագործությունների համար։ Վահան Թեքեյանին նվիրված աշխատության «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ «Վահան Թեքեյան» հոդվածների ժողովածուի Ա և Բ հատորների համար։ Հաղթողներն արժանացան Վահան Թեքեյան մրցանակի և 1500 ԱՄՆ դոլորին համարժեք դրամ։ 

Ներկաները դիտեցին «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմը, որի հեղինակն ու ռեժիսորը Աշոտ Պողոսյանն է։ Ֆիլմը յուրատեսակ հոգևոր ուղերձ է, ինչպես նաև միասնական լինելու, մաքրագործվելու, պատմական ու ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու կարևորագույն կոչ։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ ունի հոգևոր արժեքներին վերադառնալու, աղոթքի միջոցով խավարից լույս փնտրելու անհրաժեշտությունը՝ վերահաստատելով, որ ազատության ճանապարհը սկսվում է ներքին վերափոխումից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իր օրհնությունը հղեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նա իր ուրախությունը հայտնեց, որ հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին, երբ ունենք չամոքված վերքեր ու ցավեր, Թեքեյան միությունը շարունակում է իր ջանքերն ուղղել հայ գրականության ու մշակույթի առաջընթացին։ Սրբազան Հայրը շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են այս մեծանուն պարգևը՝ ի սեր սեփական հայրենիքի ու ժողովրդի, լեզվի ու ընտանիքի։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Նա կարևորեց այն հանգամանքը, որ պահպանվել է  մրցանակաբաշխության կարևոր պահանջը՝ ազգային բովանդակությունը։

Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժևորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը․ հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։ 

«Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց՝ Խաչիկ Մանուկյանի գիրքը կարծես ռեքվիեմ լինի՝ նվիրված 44-օրյա պատերազմի բոլոր նահատակներին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարծես լսելի են հետաքրքիր ձայներ՝ մեր ազգային մեծերի երաժշտությունը։ Դա արդիական և սթափեցնող գիրք է՝ արժանի մեծ գրող Վահան Թեքեյանի անունը կրող մրցանակի․ նա երջանիկ կլիներ, որ իր անվան մրցանակը ստանում է Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գիրքը»,-նշեց Աելիտա Դոլուխանյանն ու շնորհավորեց մրցանակակրին։

 «Վահան Թեքեյան» մրցանակակիր, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը բարձր գնահատեց Սուրեն Դանիելյանի գիրքը և ընդգծեց, որ հանձնաժողովի կարծիքով՝ այն խորը վերլուծական աշխատանք է Հակոբ Օշականի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ գիրքը կզարդարի գրականագիտության ասպարեզը և ապագա սերունդների համար հիմք կլինի հետագա գիտական աշխատանքների համար։

«Վահան Թեքեյան» մրցանակակիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը երկար տարիներ գլխավորում է Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական անվանակարգերի հանձնաժողովները։ Խոստովանում է՝ իր համար մեծ պատիվ է «Վահան Թեքեյան»-ի անունը կրող մրցանակի հանձնաժողովների նախագահը լինելը։ Նա շնորհավորեց անվանակարգերում մրցույթի բոլոր մասնակիցներին, քանի որ մրցանակաբաշխությանն ընդաջառ ունեցել են նաև յուրատեսակ ցուցադրություն մեկ հարկի ներքո։ Խոսելով մրցանակակիր Տիգրան Բարխանաջյանի մասին՝ Արա Հակոբյանը նշեց, որ աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործելը դժվարին գործ է։ «Աշխատանքի մեծաչափ օրինակը ցուցադրվում է Վեհարանում․ դա արդեն իսկ մեծագույն գնահատական է»,-հավելեց Արա Հակոբյանը։ Անդրադառնալով Դեկորատիվ-կիրառական անվանակարգի հաղթող Մամիկոն Մխիթարյանի արվեստին՝ Արա Հակոբյանը բարձր գնահատեց, որ ժողովրդական վարպետը մետաղի մշակման բարդ ճյուղով կարողանում է պահպանել և փոխանցել միջնադարյան գեղարվեստական ճյուղը։

Այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակ էր նախատեսված նաև արևմտահայ գրողի մասին գիտական աշխատության համար։ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը մրցանակը հանձնեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ Վահան Թեքեյան հոդվածների ժ-ողովածուի Ա և Բ հատորների համար։ Արմեն Ծուլիկյանն իր գոհունակությունը հայտնեց նման բացառիկ աշխատանքի համար և նշեց․ «Վահան Թեքեյանի պոեզիան բազմիցս հրատարակվել է, սակայն Թեքեյան խմբագրին և հրապարակախոսին այսկերպ ներկայացնելը և բացահայտելը, երբ ժամանակագրական կարգով հավաքագրվում է Թեքեյանի հրատարակչական, հրապարակախոսական գործունեությունը, եզակի է։ Թեքեյան կենտրոնն ու Թեքեյան միությունը շարունակելու են իրենց գործունեությամբ հետամուտ լինել Թեքեյանի կյանքի և գործունեության ներկայացմանն ու տարածմանը»։

Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը։

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր