CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ90

ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները

ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները

20 սեպտեմբերի, 2023 թ.

Երեկ, մինչ պետությունների ղեկավարների և միջազգային լրագրողների ուշադրությունը սևեռված էր Նյու Յորքում կայացող ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի վրա, Ադրբեջանը որոշեց իրագործել իր անօրեն ծրագրի հաջորդ փուլը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով Արցախի պաշտպանական ուժերի դեմ՝ նպատակ հետապնդելով Արցախի ժողովրդին դուրս հանել իր հայրենի հողից։ Ադրբեջանը նաև հայտարարեց, որ խաղաղ բնակչությանը «տարհանելու անվտանգ ճանապարհ» կտրամադրվի։

 Այս ենթադրյալ բարեգութ քայլը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև համաշխարհային լրատվամիջոցների կողմից պատշաճ և համապատասխան համատեքստով չի ներկայացվում: Հետևաբար՝ սա միայն նպաստում է, որ Ադրբեջանն իրագործի իր ծրագիրը՝ տարածաշրջանից մաքրելով հայկական կյանքի, հայ մշակույթի և պատմության բոլոր հետքերը:

 Կեղծ պատրվակով, թե Արցախի պաշտպանական ուժերը հրահրել են ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողությունները՝ իբր ականապատելով ինչ-որ տարածքներ, որի պատճառով ադրբեջանցիներ են մահացել, Ադրբեջանը ևս մեկ անգամ արդարացնում է իր ագրեսիվ գործողությունները չհիմնավորված պնդումներով, որոնք միջազգային հանրությունը և համաշխարհային լրատվամիջոցներն առանց երկմտելու ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն։ Հենց այս կեղծ ռազմավարությունն է թույլ տալիս Ադրբեջանին խախտել ՄԱԿ-ի կողմից սահմանված՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կանխելու դեմ օրենքներն ու կոնվենցիաները: Փաստացի, Ադրբեջանի ռազմական լկտի գործողությունները և հարկադրված տարհանումները ցինիկ ուղերձ են համաշխարհային հանրությանը, որն ուղարկվում է հենց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Ադրբեջանն աշխարհին հայտնում է, որ ի զորու է դեմ գնալ աշխարհակարգի օրենքներին։ Նրանց պնդումների ճշմարտացիությունը չի ստուգվում ոչ մի մարմնի կողմից կամ կիրառած ագրեսիան չի դիտարկվում որպես ցեղասպան վարքագիծ՝ չնայած նրան, որ վերջերս այն դատապարտվել է իրավապաշտպան մարմինների և փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների պետական ​​պաշտոնյաների կողմից:

Հաշվի առնելով տասնամյակներ շարունակ՝ ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող ժամանակաշրջանը, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ բոլոր հնարավոր հանցագործությունները հայերի դեմ իրագործելու փաստը՝ համաշխարհային առաջնորդներն ու լրատվամիջոցներն ամենայն լրջությամբ պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից հորինված պատմությունները և խուսափեն չեզոք հայտարարություններից և զեկույցներից, որոնք հայերին ներկայացնում են ամենատարբեր տեսանկյուններից, բայց ոչ որպես ակնհայտ զոհ։

ՀԲԸՄ-ն հավատացած է, որ ժամանակն է վերջ տալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկու կողմերի մեղավորությունը» շեշտող լուռ քաղաքականությանը՝ հաշվի առնելով Արցախում ծայրահեղ ծանր վիճակը:

«Միջազգային հանրությունն այդպես էլ չկարողացավ ճշգրիտ ձևակերպում տալ այս հակամարտությանը, իսկ այդ ընթացքում Արցախի ժողովուրդն իր պապենական հողերից վտարվելու շեմին է հայտնվել», — նշում է աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության՝ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը։

 «Բազմաթիվ փաստագրված վկայություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի դեմ բռնություն չի նախաձեռնել, այլ  փոխարենը մշտապես փնտրել է իրավական ուղիներ՝ պահպանելու Արցախի պատմական կարգավիճակը՝ որպես ինքնավար քաղաքական միավոր։ Հայերը փորձեցին ինքնապաշտպանվել ռազմական ճանապարհով միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել՝ զրկելու հայերին իրենց ինքնորոշման իրավունքից։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը հավատացած է, որ շրջափակված, ճնշված և էթնիկ խտրականության ենթարկված մարդկանց խումբն իրավունք չունի պայքարելու իր ապրելու իրավունքի համար»,- շարունակեց Սեդրակյանը:

Ադրբեջանը մշտապես եղել է ագրեսիա նախաձեռնողը, ինչը հանգեցրել է մի շարք  մահացու և հանցավոր գործողությունների, այդ թվում՝ Արցախի իննամսյա շրջափակմանը, քիմիական զենքի կիրառմանը, ռազմագերիների խոշտանգումներին, հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբությունների պղծմանը և քաղաքացիական անձանց թիրախավորված հրետակոծմանը։ Այս բոլոր հանցագործությունները պետք է հաշվի առնվեն ընթացիկ ճգնաժամի մասին զեկուցելիս կամ մեկնաբանելիս։

«Համատեքստը, ծանրակշիռ ապացույցները և անկողմնակալ փաստահավաք առաքելություններն են ճշմարտության և արդարության հասնելու միակ ճանապարհն այս դեպքում»,- ասում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ԶԼՄ-ների հետ կապերի փորձագետ Արդա Հարաթունյանը: «Դա աշխարհի պարտքն է հայերի հանդեպ, ովքեր մեծապես տուժել են նման կեղծ հավասարությունից և կողմնակալ զեկույցներից։ Երբ արդյունքը ժողովրդավարական և խաղաղ ժողովրդի ոչնչացումն է և անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների սպանությունը, լիարժեք և ճշգրիտ լուսաբանումը վճռորոշ է»։

  • Լրահոս
  • Close
Լավրովն Ու Աբդոլլահիանը Հռչակագիր Են Ստորագրել Միակողմանի Պատժամիջոցներին Հակազդելու Մասին

05-12-2023 | 18:54

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին
Հակամարտությունները Լուծելու Համար Չպետք Է Ուժ Կիրառել, Մինչդեռ Ավելի Ու Ավելի Շատ Հարցեր Լուծվում Են Հենց Ուժի Միջոցով. Ժոզեպ Բորել

05-12-2023 | 18:53

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել
Ամն-Ի Աջակցությունը Չափազանց Կարևոր Է Ադրբեջանի Հետագա Ագրեսիան Զսպելու Եւ Հայաստանի Տարածքային Ամբողջականությունն Ապահովելու Համար. Կոնգրեսական Փալոն

05-12-2023 | 15:50

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն
Ֆրանսիայի Դեսպանը Զրպարտություն Է Որակել Իրեն Ուղղված Մեղադրանքը՝ Խոսելով Իրավական Հնարավոր Գործընթաց Սկսելու Մասին

05-12-2023 | 15:33

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին
Հապկ Երկրները Վերահաստատում Են Իրենց Հանձնառությունը Պետությունների Միջև Բոլոր Տարաձայնությունները Լուծելու Խաղաղ Ճանապարհով. Հայտարարություն

05-12-2023 | 14:16

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն
Հայաստանը Շահագրգիռ Է Զարգացնել Եւ Խորացնել Հայ-Թաիլանդական Հարաբերությունները․ Փաշինյան

05-12-2023 | 13:58

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Մոսկվայում Մեկնարկել Է Մերձկասպյան Երկրների Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 13:57

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Աբդոլլահիանը Կոչ Է Արել Անհապաղ Դադարեցնել Ցեղասպանությունը Գազայում

05-12-2023 | 11:54

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում
Ռուս-Թուրքական Գործընկերությունը Բարձր Մակարդակի Վրա Է. Պուտին

05-12-2023 | 11:53

Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին
Մոսկվայում Սկսվել Է Լավրով-Բայրամով Հանդիպումը

05-12-2023 | 11:51

Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Ամն Կոնգրեսականները Կոչ Են Արել 10 Միլիոն Դոլարի Անվտանգության Աջակցություն Տրամադրել Հայաստանին, Ինչպես Նաև Օգնություն՝ Լղ-Ից Տեղահանվածներին

05-12-2023 | 11:14

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին
Արմեն Գրիգորյանը Եւ Ամն Պաշտպանության Քարտուղարի Փոխտեղակալը Քննարկել Են Պաշտպանական Համագործակցությանը Վերաբերող Հարցեր

05-12-2023 | 10:32

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Մագատէ-Ի Գլխավոր Տնօրենը՝ Թուրքական Կողմի Պահանջի Մասին

05-12-2023 | 09:57

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Այսօր Մոսկվայում Կկայանա Ռդ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի Եւ Թուրքմենստանի Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 09:41

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ջեյմս Օ'Բրայենը Կայցելի Ադրբեջան՝ Աջակցելու Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղությանը. Պետդեպ

05-12-2023 | 09:40

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

Նմանատիպ լուրեր

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

Տարածաշրջանային լուրեր

Calendar05-12-2023

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023