CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ286

ՀԲԸՄ նախագահն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է անում ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը

ՀԲԸՄ նախագահն ԱՄՆ պետքարտուղարին կոչ է անում ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ապահովել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը։  ՀԲԸՄ նախագահի նամակում ասված է․ 

«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,

Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելու Ձեր ջանքերի համար։

2024 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Դուք հայտարարեցիք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի բարեհաջող անցկացմանը (COP29), որը տեղի է ունենալու այս նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ նպատակով Դուք Ադրբեջանին հորդորեցիք հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և դա անել անհապաղ: Այս զրույցը երկու ամիս առաջ էր։ Կալանավորների վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչել է նաև Ձեր խոսնակի կողմից ընդամենը երկու շաբաթ առաջ։

Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի՝ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ անդամների, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող հայության անունից՝ բարձրաձայնելով մեր ահագնացող անհանգստությունն առ այն, որ Ձեր խոսքերն անուշադրության են մատնվել և շարունակվելու են անտեսվել: 

Հատկանշական է, որ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների մոտալուտ ազատ արձակման վերաբերյալ որևէ լուր չի շրջանառվում։ Նրանք ձերբակալվել էին անցած սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակումից հետո՝ ավելի քան 120,000 հայերի հետ միասին Արցախը պարտադրված լքելու ճանապարհին։ Մեկ օրում ձերբակալվեցին Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Նույն իրավիճակի զոհ դարձավ նաև Արցախի նախկին պետնախարար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ Ռուբեն Վարդանյանը, ով մեր կարկառուն բարերարներից է և ահռելի ներդրում ունի Հայաստանի և միջազգային մարդասիրական նախաձեռնությունների մեջ:

Նույնքան մտահոգիչ է այն փաստը, որ մի շարք հայ ռազմագերիներ շարունակում են մնալ կալանքի տակ, որն արվում է նրանց ազատ արձակելու՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթի խախտմամբ: Անորոշ է նաև անհայտ թվով քաղաքացիական գերիների հարցը: Այս բանտարկյալները շարունակում են կալանքի տակ մնալ ներպետական ​​և միջազգային իրավունքի, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ, որոնցից մեծապես կախված է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և որոնց Ադրբեջանն անդամ երկիր է հանդիսանում։ Յուրաքանչյուր օրն օրհասական է այս երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի է սպասում են նրանց ապահով վերադարձին: Այս բանտարկյալների ազատ արձակումը կենսական նշանակություն ունի խաղաղության հաստատման գործում:

Անշուշտ, այս նոյեմբերին Բաքվում COP29-ի անցկացումը, առավել ևս այն «խաղաղության COP» ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները, լրջորեն կխաթարվեն, եթե բանտարկյալները շարունակեն մնալ կալանքի տակ: Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եթե նրանք ազատ չարձակվեն մինչև COP29-ը, ապա, միանշանակ, ազատ չեն արձակվի նաև դրանից հետո, երբ նախագահ Ալիևն այլևս շարժառիթ չունենա դա անելու համար։

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գործադրի իր առաջնորդությունը՝ պահպանելու տիրող աշխարհակարգը, հատկապես՝ ներկայիս մեծաթիվ հակամարտությունների պարագայում, որոնք ամբողջ աշխարհում վիճարկում են խաղի կանոնները: Ամերիկայի՝ որպես ազատ աշխարհի առաջնորդի համբավը, կարծես, վտանգված է` անմեղ կյանքեր խլող մեծաքանակ պատերազմների և թշնամական ագրեսիայի պայմաններում: 

ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությունը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրերով, ովքեր չափազանց երկար ժամանակ է, ինչ գերության մեջ են: Մենք երախտապարտ կլինենք տեղեկանալ այս հարցի շուրջ զարգացումներին, մասնավորապես, թե որքանով են Ձեր ջանքերը նպաստում Ադրբեջանից բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը:

Երախտապարտ եմ Ձեր ուշադրության համար»։ 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր