CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ68

Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին փրկելու համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել

Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին  փրկելու  համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել

Արցախը հումանիտար աղետի իրավիճակում է գտնվում: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումների մատակարարումը, իսկ հուլիսի  11-ից՝ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը. հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում։

«Այն, ինչ կատարվում է Արցախում, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքով սահմանված «հումանիտար աղետ» ձևակերպմանը: Սա իրական ցեղասպանություն է: Իրավիճակը կրիտիակական է: Մահվան նոր դեպքերը լինելու են նրանց խղճին, ովքեր տեսել, իմացել ու լռել են:

Այս ամենը կատարվում է  միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրությունը լուռ է ու կույր է ձևանում: Ադրբեջանը արհամարհում և չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝  փետրվարի 22-ի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու  որոշումը,  որը վերահաստատվեց  հուլիսի 6 -ին,  անտեսում է միջազգային խորհրդարանական կառույցների կոչերն ու բանաձևերը, քանի որ որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չի կիրառվում:

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այս իրավիճակում չի կարողանում  կատարել  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որով պետք է ապահովվի  Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ:

Այո, իրավիճակը պահանջում է դիվանագիտական, քաղաքական, բանակցային ճանապարհով լուծումներ: Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք դա արդեն չունենք:

Հենց հիմա արդեն անհրաժեշտ է անհապաղ  փրկել նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են: Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին  հումանիտար աղետից փրկելու  համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները տեղ հասցնելու համար։

Այսօր ադրբեջանական կողմից հայտարարություն եղավ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու  մասին: Միջազգային հանրության համար միգուցե սա առաջին հայացքից կարող է նորմալ թվալ, բայց  Արցախում բոլորը շատ լավ գիտեն,  թե  այս հայտարարության տակ անվտանգության առումով ինչպիսի  սպառնալիքներ կան  և այն ինչ ռիսկեր ու հետևանքներ կարող է  ունենալ մեզ համար։

Դա մեզ համար ելք և լուծում չէ և չի կարող լինել: Դա  հենց էթնիկ զտման քաղաքականության իրագործում է:

Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել: Թող դա լինի որևէ երրորդ երկիր՝ իր այդ գործողությունը համաձայնեցնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, որն Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվություն է կրում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դիմում է  Միջազգային մարդասիրական բոլոր կազմակերպություններին՝

•  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին,

•  ՅՈՒՆԻՍԵՖ-ին,

•  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին,

•  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը

Հումանիտար օդային միջանցք բացել դեպի Արցախի»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Լրահոս
  • Close
Գիշերային Եւ Եղանակային Վատ Պայմանները Անհնար Են Դարձնում Այս Պահին Արցախից Վիրավորների Տեղափոխումը Հայաստան

26-09-2023 | 00:06

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան
Սանիտարական Ավիացիան Պետք Է Շատ Շտապ Վայրէջք Կատարի՝ Մարդկանց Կյանքեր Փրկելու Համար

26-09-2023 | 00:00

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար
Բենզինի Պահեստի Պայթյունից Հարյուրավոր Տուժածներ Արցախից Հայաստան Տեղափոխվելու Կարիք Ունեն. Արցախի Միպ

25-09-2023 | 23:16

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ
Ստեփանակերտ-Ասկերան Ավտոճանապարհի Հարակից Տարածքում Բենզինի Պահեստում Տեղի Ունեցած Պայթյուն. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

25-09-2023 | 23:15

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ
Ակնկալում Ենք՝ Հայաստանը Կպատասխանի Իրեն Մեկնած Խաղաղության Ձեռքին Եւ Ազնիվ Քայլեր Կձեռնարկի․ Էրդողան

25-09-2023 | 18:55

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան
Ռուսաստանի Դաշնության Ագն Հայտարարությունը

25-09-2023 | 17:06

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանցիներն Արցախցի Տղամարդկանց Ստիպում Են Տեսախցիկի Առաջ Ասել, Թե Իբր Ինքնակամ Են Լքում Արցախը

25-09-2023 | 16:51

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը
Իվանյանում Արցախի Ու Բաքվի Ներկայացուցիչները Նորից Են Հանդիպել

25-09-2023 | 16:50

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել
Վերջին Ակնթարթներ. Հրաժեշտ՝ Արցախին. Լուսանկարներ

25-09-2023 | 16:48

Վերջին ակնթարթներ. հրաժեշտ՝ Արցախին. լուսանկարներ
Խաղաղ Ակցիաների 168 Մասնակից Է Բերման Ենթարկվել

25-09-2023 | 14:34

Խաղաղ ակցիաների 168 մասնակից է բերման ենթարկվել
Անհրաժեշտության Դեպքում Արաքս Գետը Ներկվելու Է Ագրեսորների Արյունով

25-09-2023 | 14:32

Անհրաժեշտության դեպքում Արաքս գետը ներկվելու է ագրեսորների արյունով
Արցախից Հայաստան Տեղափոխվել Ցանկացողներին Կտրվի Այդ Հնարավորությունը. Շտաբ

25-09-2023 | 14:29

Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացողներին կտրվի այդ հնարավորությունը. շտաբ
Արցախահայության Գաղթը

25-09-2023 | 14:27

Արցախահայության գաղթը
Լևոն Քոչարյանը Մեկ Ամսով Կալանավորվեց

25-09-2023 | 11:10

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
Կատարվել Է Հոգեհանգստյան Կարգ՝ Արցախում Նահատակված Հայորդիների Հոգիների Հանգստության Համար

25-09-2023 | 11:07

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար

Նմանատիպ լուրեր

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar26-09-2023

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար

Լուրեր

Calendar26-09-2023

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան

Միջազգային լուրեր

Calendar25-09-2023

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը

Պաշտոնական լուրեր

Calendar25-09-2023

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023