CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ292

Հերթական ժամանակավոր միաձուլումը

Հերթական ժամանակավոր միաձուլումը

Գերատեսչությունների միաձուլումն ու բաժանումը հին հայկական ավանդույթ է, որը հատուկ է մեր նման չկայացած պետություններին: Ժամանակին, եթե հիշում եք, իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումների արդյունքում, միավորվել էին ՆԳ եւ ԱԱ նախարարությունները:

Դա, կարծում եմ, սխալ որոշում էր՝ ոստիկանության ու հատուկ ծառայության գործառույթները խիստ տարբեր են՝ դրանք պետք է նաեւ հավասարակշռեն ու վերահսկեն իրար: Ոչ ժողովրդավարական ռեժիմներում հակակշռումը ձեռք է բերում բացառապես պալատական ինտրիգների տեսք: Հիշենք թեկուզ ԽՍՀՄ-ում 1980-ականների սկզբում ՊԱԿ-ի նախագահ Անդրոպովի եւ ՆԳ ղեկավար Շչոլոկովի հակամարտությունը, որն ավարտվեց վերջինիս կատարյալ պարտությամբ եւ ինքնասպանությամբ:

Բայց նույնիսկ դեմոկրատիայի պայմաններում այդ բնական մրցակցությունը կա: Հայաստանում ժամանակին միացվել էին նաեւ ֆինանսների նախարարությունը եւ հարկային տեսչությունը, որը կրկին, ինձ թվում է, անթույլատրելի էր. փող հավաքողը եւ փող ծախսողը չպիտի լինեն նույն համակարգում: 2018 թվականից հետո գյուղատնտեսությունը «տարրալուծվեց» էկոնոմիկայի մեջ, ինչպես նաեւ ստեղծվեց ԿԳՄՍ անունով անհասկանալի կառույցը: Խնդիրը ոչ այնքան միջոցների տնտեսումն է, որքան, իմ տպավորությամբ, այն, որ 4 հավատարիմ մարդ գտնելն ավելի բարդ է, քան մեկ:

Նույն պատճառով, կարծում եմ, հակահետախուզությունը «մտցնում» են հետախուզության մեջ: Ինստիտուցիոնալ առումով դա նույնպես աննպատակահարմար է թվում: Պայմանականորեն ասած՝ Մյուլերի եւ Շելենբերգի գերատեսչությունները չեն կարող նույնական լինել, խախտվում է բնական բալանսը: Ի դեպ, հայտնի խորհրդային սերիալը Անդրոպովը սիրում էր նաեւ այն պատճառով, որ դրանում վարպետորեն են ներկայացված հատուկ ծառայության կառուցվածքային առանձնահատկությունները:

Իհարկե, Հայաստանում օբյեկտիվորեն գոյություն ունի նաեւ ԱԱԾ-ի հին կադրերի՝ Ռուսաստանի հետ կապվածության հարցը: Բայց դա բարդ եւ նուրբ խնդիր է՝ միաձուլումներով այն հնարավոր չէ լուծել: Իշխանությունը փոխվի, այս քայլը, վստահ եմ, «հետողորմյա» կանեն: Առաջին անգամը չէ: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր