08-12-2024 | 15:58
Իսրայելական զինվորականները Լիբանանի Տյուրի շրջանում ոչնչացրել են «Հըզբոլլահ» կազմակերպության զինված թևի երկու դաշտային հրամանատարների, որոնք պատասխանատու են 2024 թվականի հոկտեմբերին Իսրայելի ուղղությամբ մոտ 400 հրթիռ արձակելու համար. հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ՝ սպանվել են «Հըզբոլլահի» հրամանատարներ Մուսա Իզեդդինը և Հասան Մաջիդ Դայբը։
«Հըզբոլլահի այս ահաբեկիչները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 400 հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
www.azg.am