CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ222

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը

Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար:

Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ: Ձերդ գերազանցություններ, Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։ Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։ Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։

Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։ Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։

Ձերդ գերազանցություններ,

Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։ Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։ Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։

Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։ Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն։

ՀՀ ԱԳՆ

 

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր