CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ7

ՀՀ-ը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, Ադրբեջանի տարածքում էլ ականապատում չի իրականացնում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, Ադրբեջանի տարածքում էլ ականապատում չի իրականացնում․ ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:  

Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում: 

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի: 

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է: 

Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից:  Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս/թ փետրվարի 22-ի որոշումով: 

Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է: 

Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար»,- նշվաած է հաղորդագրության մեջ:

  • Լրահոս
  • Close
Ալեն Սիմոնյանի Գլխավորած Պատվիրակությունը Դուբլինում Մասնակցելու Է Եվրոպական Խորհրդարանական Մեծամասշտաբ Գագաթնաժողովին

27-09-2023 | 19:16

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին
Բաքուն Հայտարարում Է, Որ Շուտով Ադրբեջանցիները Կվերադառնան Նաև Ստեփանակերտ

27-09-2023 | 18:03

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ
Ճաք Է Տվել, Փլուզվելու Եզրին Է Ստեփանակերտից Դեպի Հակարի Ճանապարհը

27-09-2023 | 17:03

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը
Իհարկե, Մենք Պաշտպանելու Ենք Ռուբեն Վարդանյանի  Իրավունքները. Պեսկով

27-09-2023 | 16:05

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիները Ձերբակալել Եւ Գերեվարել Են

27-09-2023 | 14:40

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են
Պատերազմից Ու Պայթյունից Տուժած 237 Արցախցի Է Տեղափոխվել Հայաստան. 142-Ը՝ Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով

27-09-2023 | 14:15

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով
Արցախի Բանակը Մեկ Օրում Ոչնչացրել Է Թշնամու 192 Զինվորի

27-09-2023 | 12:02

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի
11:00-Ի Դրությամբ Հայաստան Է Տեղափոխվել 237 Տուժած Արցախցի, Որից` 142-Ը` Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով. Ան

27-09-2023 | 11:54

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ
123 Մլն Դրամ Կարեն Վարդանյանից` 44-Օրյայի Հետևանքով Տեղահանված Բազմազավակ Ընտանիքներին (Տեսանյութ)

27-09-2023 | 11:35

123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյայի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (տեսանյութ)
Ըստ Թուրքական Զլմ-Ի՝ Ադրբեջանը Հայաստանից Պահանջում Է 100 Մլրդ Դոլարի Փոխհատուցում

27-09-2023 | 11:29

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Ամն Դեսպանն Այցելել Է Եռաբլուր

27-09-2023 | 11:06

ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
Մակ-Ի Փախստականների Հարցերով Գործակալությունը Պատրաստ Է Աջացել Լեռնային Ղարաբաղից Տեղահանվածներին

27-09-2023 | 10:35

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
Ֆրանսիան Սյունիքի Մարզում Հյուպատոսություն Կբացի․ Կատրին Կոլոննա

27-09-2023 | 10:23

Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա
Եվրամիությունը Համոզված Է, Որ Հոկտեմբերի 5-Ին Փաշինյանն Ու Ալիևը Կճանաչեն Միմյանց Երկրների Տարածքային Ամբողջականությունը

26-09-2023 | 22:46

Եվրամիությունը համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանն ու Ալիևը կճանաչեն միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը
«Սփյուռքի Գործողությունները Շատ Են Ուշացել. Էլ Ինչ Մեծ Արհավիրք Պետք Է Լինի, Որ Միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» Հայկական Օրաթերթի Խմբագիր

26-09-2023 | 20:49

«Սփյուռքի գործողությունները շատ են ուշացել. Էլ ինչ մեծ արհավիրք պետք է լինի, որ միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր

Նմանատիպ լուրեր

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի  իրավունքները. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023