19-01-2026 | 15:19
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Այս մասին տեղեկացնում են առաքելությունից:
«Պատիվ էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին հյուրընկալել մեր տեղակայման վայրերում, որտեղ նրան ներկայացրեցինք առաքելության վերջին աշխատանքները: Նա նաև միացավ պարեկությանը Խաչիկ գյուղում՝ տեղում տեսնելու մեր ջանքերը»,-գրել են առաքելությունից՝ շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության և համագործակցության համար:
ԵՄ առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում: