08-12-2024 | 15:58
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը: Հիշեցնենք, որ Շարմազանովը հայտարարել էր՝ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը նախ և առաջ ապտակ է Փաշինյանին։
Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ պարոն Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ,
Ձեր գրառումից դատելով՝ ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի Կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորն դիմում է վերջինիս։
Հրապարակումը, որին հղում եք կատարում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։
Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին: Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ոչ խաղաղության գործընթացին: Ընդունեք խնդրեմ, պարոն, հարգանացս հավաստիքը։
Օլիվիե Դըկոտինյի Ֆրանսիայի դեսպան