CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ291

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել դիվանագետների համահայկական խորհուրդը:

«Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Ի պատասխան ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։

Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք այս կամ այն առումով աջակցում կամ կիսում են շարժման գաղափարները։ Համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական հայացքների համար բանտարկումներ, մարդկանց աշխատանքից անօրինական ու անհիմն ազատումներ, լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտումներ, այդ թվում բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ, ուսանողության նկատմամբ կողմնակալ վերաբերմունք և անուղղակի ճնշումներ, գործարար հատվածի ներկայացուցիչների իրավական հիմքից զուրկ ստուգումներ, ահաբեկումներև այլն. սա՛ է ներկայիս իշխանությունների «ժողովրդավարական» դեմքը։ Ավելին, բռնաճնշումների թիրախ են դարձել մեր հասարակության ամենախոցելի մասը՝ արցախցիները, ովքեր Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության հետևանքով ընդամենը մի քանի ամիս առաջ զրկվել են իրենց Հայրենիքից։

Սահմանադրության հերթական կոպտագույն խախտմամբ ոտնահարվում են պատգամավորների անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի իրավունքները։ Ներքին հաշտության և տարածաշրջանում արդար խաղաղության ձևակերպված պահանջով լայն շարժմանն իշխանությունը հակադրում է բացառապես բռնի ուժ և ռեպրեսիաներ։

Վարչախումբը, անցնելով բոլոր հնարավոր կարմիր գծերը, ամենագռեհիկ ու ստոր մեթոդներով աննախադեպ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ վիրավորելով միլիոնավոր հավատացյալ քաղաքացիների զգացմունքներն ու արժանապատվությունը, վարքագիծ, որը ստալինյան փուլից հետո երբևէ չէր արձանագրվել։ Այս ամենը խորապես հակաժողովրդավարական է, ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները և հրահրում է ներքին էսկալացիա ու անհանդուրժողականություն։

Դիվանագետների համահայկական խորհուրդը, խստագույնս դատապարտելով վերոհիշյալ անընդունելի երևույթները, կոչ է անում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին սկզբունքային գնահատական տալու շարունակվող անօրինականություններին՝ կանխելու համար Հայաստանի վերջնական անկումը դեպի ավտորիտարիզմ և բռնապետություն։ Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է։

ք. Երևան

27 մայիսի, 2024թ. »:

  • Լրահոս
  • Close
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ֆրանսիայի Լիլա Քաղաքում Կայացել Է Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցին Նվիրված Ոգեկոչման Պաշտոնական Արարողություն

23-04-2025 | 16:34

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն
Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Երկու Պալատների Անդամները Կառա Վարությանը Կոչ Են Արել Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

23-04-2025 | 16:32

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառա վարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ջահերով Երթն Այս Տարի Տպավորիչ Կլինի

23-04-2025 | 16:29

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԿԼԻՆԻ
Հռոմի Պապի Մարմինը Տեղափոխվել Է Սուրբ Պետրոսի Տաճար

23-04-2025 | 14:39

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար
Բյուրականի Աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի Աստղագիտական Ժառանգություն 2» Խորագրով Միջազգային Գիտաժողով Կանցկացնի

23-04-2025 | 12:32

Բյուրականի աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացնի
Հայաստանն, Ի Տարբերություն Ադրբեջանի, Հրետակոծության Ապացույցներ Է Ներկայացնում. Շվեդ Լրագրող

23-04-2025 | 12:25

Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում. շվեդ լրագրող
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ

Նմանատիպ լուրեր