CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ453

ՀՀ Սահմանադրության տեքստը Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ հոդված չի պարունակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Սահմանադրության տեքստը Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ հոդված չի պարունակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պնդումների մասին հարցին: 

Ի պատասխան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստարկի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում ՀՀ Անկախության Հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: ՀՀ Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես  այն դրույթներին, որոնք իրենց ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդված Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ հիշատակում չի պարունակում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա՝ Սահմանադրությունն ընդունվել է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից:

Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին: Հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով. նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել: 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Խորհրդարանում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), Հայաստանի Հանրապետությունը, մեծ հավանականությամբ, կնախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: 

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ»:

www.armenpress.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր