15-10-2024 | 14:11
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի կանանց և տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը նույնքան միավորով՝ 5-րդ տեղը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ:
Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1: