CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ426

Հիքմեթ Հաջիև․ Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»

Հիքմեթ Հաջիև․ Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»

Մինչ Երևանն առաջարկում է Ադրբեջանին օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել, Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։ «Մեզ պետք են երաշխիքներ», – իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թվարկելով՝ որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։ «Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ հայերենով գրված է «միացում» բառը, ինչը նշանակում է ադրբեջանական տարածքի՝ Ղարաբաղի միավորում Հայաստանին», – նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաջիևը պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ նկրտումներից։

Հարցազրույցը տպագրվել է 44-օրյա պատերազմի տարելիցին, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները այն տարածել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո, որի ավարտին կողմերը խոստացել էին հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար։ «Փաստացի տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, բայց ոչ թե Հայաստանի բարի կամքի, այլ՝ Ադրբեջանի հարկադրական ու ռազմական քայլերի շնորհիվ», – պնդել է Ալիևի օգնականը։ Հարցին, թե էլ ի՞նչն է խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում, Հաջիևն արձագանքել է՝ Հայաստանի «ռազմականացումը»։ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, ոչ թե ռազմական դաշինքները, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը», – ասել է նա։ «Իմ նախնիները Գյոչայի շրջանից են, որը հայերը Սևան են ասում։ Ադրբեջանցիների մեծ մասը սերում են այն տարածքներից, որտեղ հիմա հայեր են ապրում, այդ թվում՝ Երևանի խանությունը, որը պատմականորեն համարվել է ադրբեջանական հող, բայց հետո օկուպացվել Ռուսական կայսրության կողմից։ Դա պատմական ու մշակութային հարց է, որը վերաբերում է քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքին։ Ադրբեջանցիները, որոնք ծնվել են այդ տարածքներում, պետք է իրենց նախնիների հողը վերադառնալու իրավունք ստանան։ Բայց սա տարածքային նկրտում չէ, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում», – ասել է նա։

Տեղեկատվությունը՝ www.aravot.am 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր