CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ84

Հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու

Հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու

Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների։

  Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից ես վայր եմ դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականիս դիմումի հիման վրա: Կուզեի այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալ.

1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին:

2. Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը:

3. Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:

Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով:

Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում:

4. Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու: Ամեն դեպքում, ընդհատակ չեմ անցնելու և պարբերաբար հանդես եմ գալու նաև հրապարակային խոսքով Արցախի համար կարևոր հարցերի վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը:

  • Լրահոս
  • Close
«Կարիբյան Ծովի Ծովահենները» Ֆիլմի Աստղը Զոհվել Է Շնաձկան Հարձակման Հետևանքով

25-06-2024 | 08:43

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով
Իսրայելը Գազայում Չի Դադարեցնի Պատերազմը

24-06-2024 | 22:49

Իսրայելը Գազայում չի դադարեցնի պատերազմը
Արհեստագիտութիւնը Ընդդէմ Բնութեան.  Ներդաշնակ Գոյակցութեան Հրամայականը

24-06-2024 | 20:12

Արհեստագիտութիւնը Ընդդէմ Բնութեան. Ներդաշնակ Գոյակցութեան Հրամայականը
Պաղեստինի Վարչապետը Շնորհակալություն Է Հայտնել Հայաստանին Պաղեստին Պետությունը Ճանաչելու Համար

24-06-2024 | 19:58

Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստին պետությունը ճանաչելու համար
Արբանյակային Պատկերները Ցույց Են Տալիս Լղ-Ի Մշակութային Ժառանգության Լայնածավալ Nչնչացման Աճ

24-06-2024 | 15:27

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ nչնչացման աճ
Ադրբեջանում Ավարտվել Է Արցախի Ռազմաքաղաքական Ղեկավարության 15 Ներկայացուցիչների Եւ Քաղաքացիների Քրեական Գործերի Քննությունը

24-06-2024 | 15:18

Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 15 ներկայացուցիչների և քաղաքացիների քրեական գործերի քննությունը
Ամն Դեսպանին Կանչել Են Ռուսաստանի Ագն Եւ Դեմարշ Հայտնել Նրան

24-06-2024 | 14:27

ԱՄՆ դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և դեմարշ հայտնել նրան
Հայաստանի Հանրապետությունը Խստորեն Դատապարտում Է Այս Ահաբեկչությունը

24-06-2024 | 13:55

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը
Факты Говорят О Преступлениях Без Срока Давности

24-06-2024 | 12:34

ФАКТЫ ГОВОРЯТ О ПРЕСТУПЛЕНИЯХ БЕЗ СРОКА ДАВНОСТИ
Բաքվում Անցկացվելու Է «Արևմտյան Ադրբեջանի Գավաթ» Մինի Ֆուտբոլի Մրցաշար

24-06-2024 | 12:32

Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար
Եթե Վրաստանի  Կառավարությունը Շարունակի Անել Այն, Ինչ Անում Է, Եվրոպայի Դռները Կփակվեն

24-06-2024 | 12:02

Եթե Վրաստանի կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, Եվրոպայի դռները կփակվեն
Ստեփանակերտն Արդեն Վերաբնակեցվել Է 3000 Ադրբեջանցիներով

24-06-2024 | 11:35

Ստեփանակերտն արդեն վերաբնակեցվել է 3000 ադրբեջանցիներով
Հակառուսաական 14-Րդ Փաթեթը՝ Եմ-Ից

24-06-2024 | 11:20

Հակառուսաական 14-րդ փաթեթը՝ ԵՄ-ից
Եմ-Ն Պատերազմ Է Սկսել, Որը Դժվար Թե Կարողանա Հաղթել

24-06-2024 | 09:46

ԵՄ-ն պատերազմ է սկսել, որը դժվար թե կարողանա հաղթել
Ուկրաինան Ավելի Ագրեսիվ Է Ուզում Դառնալ

23-06-2024 | 20:06

Ուկրաինան ավելի ագրեսիվ է ուզում դառնալ

Նմանատիպ լուրեր

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով

Միջազգային լուրեր

Calendar25-06-2024

Իսրայելը Գազայում չի դադարեցնի պատերազմը

Պաշտոնական լուրեր

Calendar24-06-2024

Արհեստագիտութիւնը Ընդդէմ Բնութեան.  Ներդաշնակ Գոյակցութեան Հրամայականը

Լուրեր

Calendar24-06-2024

Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստին պետությունը ճանաչելու համար

Միջազգային լուրեր

Calendar24-06-2024

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ nչնչացման աճ

Լուրեր

Calendar24-06-2024

Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 15 ներկայացուցիչների և քաղաքացիների քրեական գործերի քննությունը

Միջազգային լուրեր

Calendar24-06-2024

ԱՄՆ դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և դեմարշ հայտնել նրան

Միջազգային լուրեր

Calendar24-06-2024

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը

Պաշտոնական լուրեր

Calendar24-06-2024