CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ143

Հնագետները միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում

Հնագետները միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում

Բրիտանացի հնագետները վերջերս որոնումների ժամանակ միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում, հայտնել են Բորնմութի համալսարանից:

Գերեզմանաքարերը հայտնաբերվել են Դորսեթի ափերի մերձակա Ստուդլենդ ծովածոցում և ենթադրվում է, որ դրանք 800 տարի մնացել են Լա Մանշի հատակին:

«Պերբեկի մարմարից փորագրված սալերն Անգլիայի ամենահին պատմական նավաբեկությունից մնացած բեռներից են, նավը մոտ 13-րդ դարում խորտակվել է Դորսեթի ափերի Հենրի Երրորդի օրոք», - ասված է համալսարանի հայտարարության մեջ:

Հենրի Երրորդը՝ Հովհաննես թագավորի որդին, գահ է բարձրացել 1216 թվականին և թագավորել մինչև իր մահը՝ 1272 թվականը։

Փորձագետները պարզել են, որ գերեզմանաքարերը դարերի ընթացքում զարմանալիորեն լավ են պահպանվել, չնայած այն հանգամանքին, որ սալերից մեկը պատված էր խեցիներով։

Ծովային հնագետներն աշխատել են ավելի քան երկու ժամ՝ քարերը ջրի երես դուրս բերելու համար։ «Անբասիր պահպանված մի սալաքար մեկուկես մետր երկարություն ունի և մոտ 70 կիլոգրամ քաշ ունի։ Մեկ այլ՝ շատ ավելի խոշոր սալաքար բաղկացած է երկու մասից, որի ընդհանուր երկարությունը երկու մետր է, իսկ քաշը՝ մոտ 200 կիլոգրամ»,- նշել են հնագետները։

Զանգվածային գերեզմանաքարերը թերևս նախատեսված էին միջնադարյան անգլիական հասարակությունում հարգանք վայելող երևելի հոգևորականների համար:

«Երկուսն էլ պատկերում են 13-րդ դարում լայնորեն տարածված քրիստոնեական խաչեր, և հետազոտական ​​թիմի կարծիքով դրանք նախատեսված էին բարձրաստիճան հոգևորականների դագաղի կափարիչների կամ դամբարանների համար», - ասված է համալսարանի հայտարարության մեջ:

  • Լրահոս
  • Close
Ամն Աջակցությունը Կհեշտացնի Ռուս Սահմանապահների Դուրսբերումը Հայ-Թուրքական Եւ Հայ-Իրանական Սահմաններից. Փոխարտգործնախարար

25-01-2025 | 12:24

ԱՄՆ աջակցությունը կհեշտացնի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից. փոխարտգործնախարար
Հայաստանում, Հավանաբար, Լսել Են «Պատրաստ Լինել Մի Քանի Ցուրտ Ձմեռների» Խորհուրդը. Սերգեյ Լավրով

25-01-2025 | 12:22

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

Նմանատիպ լուրեր