
13-02-2025 | 09:46
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու:
«Ես անհամբեր սպասում եմ իմ բարեկամ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտների քննարկմանը», - ասել է Մոդին Ռուսաստան իր այցից առաջ:
Հաղորդվում է, որ սա Հնդկաստանի վարչապետի առաջին ուղեւորությունն է Ռուսաստան վերջին երկու տարվա ընթացքում։
Ռուսաստան այցից հետո Մոդին 40 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Ավստրիա։