CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ240

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Այն, որ իշխանությունների «ադրբեջանամետ» գործողությունների դեմ բողոքն առաջնորդում է հոգեւորականը, ոչ թե քաղաքական գործիչները, իհարկե, խոսում է քաղաքական խորը ճգնաժամի մասին: Քաղաքական համակարգը Հայաստանում, մեծ հաշվով, չի կայացել՝ քաղաքացիների գերապատվությունները հիմնված են ոչ համակարգային, զուտ անձնական գործոնների վրա:
 Իշխանական դաշտում միակ քիչ թե շատ հեղինակավոր անձը Փաշինյանն է (բայց ոչ ՔՊ-ն), այն էլ նրա նկատմամբ վստահությունը վերջին երեք տարում ընկել է: Ընդդիմության մեր ամենահայտնի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կապվում են «նախորդ իշխանության» հետ, որը մասամբ արդար է, մասամբ իշխանության արդյունավետ քարոզչության արդյունք է:
 Այդպիսով, ոչ մի ընդդիմադիր գործիչ չունի Բագրատ սրբազանի հեղինակությունը: Եվ, չնայած հենց նրան էլ են ուզում կպցնել Քոչարյանի կամ Ռուսաստանի հետ կապը. հենց նա՛ է կարողացել համախմբել իշխանության քաղաքականությունից դժգոհ զանգվածին: Արքեպիսկոպոսի հետեւից գնացող մարդիկ չեն կասկածում նրա անկեղծությանը:
 Այդ ամենն ակնհայտ է, եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է հաշտվեն այդ իրողության հետ: Բայց ճգնաժամը ոչ միայն քաղաքական է, այլեւ հոգեւոր: Այլ կերպ չի էլ կարող լինել մի երկրում, որը ծանր, ամոթալի, նվաստացուցիչ պարտություն է կրել: Դուք գուցե ասեք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը նման բան չի զգում: Բայց եթե դա նույնիսկ չկա գիտակցական մակարդակով, այդ զգացողությունը, միեւնույն է, առկա է բոլոր այն մարդկանց սրտի խորքում, ովքեր իրենց հայ են համարում:
Այդ պայմաններում ձգտումը դեպի հոգեւոր արժեքները, ձգտումն ինչ-որ բանով լցնել հոգու դատարկությունը, շատ բնական է: Իհարկե, զուգահեռը բոլոր առումներով շատ պայմանական է, բայց հիշեցնեմ, որ Գերմանիայում 1945 թվականից հետո կաթոլիկ եւ բողոքական քահանաները մտավորականների հետ միասին գնացին մարդկանց մոտ՝ իրենց հասարակության տարբեր շերտերին համոզելու, որ հայրենիքը, թեեւ վիրավոր է, բայց հավատը, կրոնը, պատմությունը, մշակույթը, արվեստը, էթիկական նորմերը՝ դրանք դատարկ խոսքեր չեն, դրանք, այսպես ասած, «ուժի մեջ են»: Այդպես ծնվեցին երկու «աջակողմյան», ներկայումս խոշոր կուսակցությունները՝ Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալիստական միությունները (CDU-CSU), ավելի լայն իմաստով՝ այդպես է ծնվել ժամանակակից Գերմանիան: Այդ աշխատանքը, անկախ նրանից, թե երբ կլինի իշխանափոխությունը, պետք է արվի նաեւ Հայաստանում: 
Դրա պահանջարկը, կրկնեմ, կա: Եվ այդ օբյեկտիվ իրականությունից ելնելով է, որ հոգեւորականները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, կրոնի դերը պետականաշինության մեջ մենք դեռեւս մինչեւ վերջ չենք գնահատել: Ահա թե ինչ է գրում ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, այդ երկրի երկրորդ նախագահ (1797—1801) Ջոն Ադամսը: «Հայրենասերն առանց կրոնի, իմ կարծիքով, նույնքան մեծ պարադոքս է, որքան մարդն առանց Աստծո երկյուղի»: 
Բացառված չէ, սակայն, որ Ադամսը «ռսի շպիոն» էր: Կամ՝ ուզում էր կրոնապետություն ստեղծել: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Վերջնակետն Ավելի Քան Կանխատեսելի Է՝ Բախում Մեր Հոգևոր Կենտրոնի Դռների Առաջ. Սա Պետք Է Կանխվի՝ Ամեն Գնով. Տեր Մովսես Քահանա Սահակյան

12-06-2025 | 14:34

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ. սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան
Տեղի Է Ունեցել Գերիների, Պատանդների Եւ Անհայտ Կորած (Գտնվելու Վայրն Անհայտ) Անձանց Հարցերով Զբաղվող Միջգերատեսչական Հանձնաժողովի Հերթական Նիստը

12-06-2025 | 14:30

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ռոդենի՝ Գրեթե 120 Տարի Առաջ Անհետացած Քանդակը, Աճուրդում Վաճառվել Է Գրեթե 1 Միլիոն Դոլարով

12-06-2025 | 13:48

Ռոդենի՝ գրեթե 120 տարի առաջ անհետացած քանդակը, աճուրդում վաճառվել է գրեթե 1 միլիոն դոլարով
Իսրայելը Պատրաստ Է Ռազմակшն Գործողություն Սկսել Իրանի Դեմ. Ամն-Ն Մտահոգված Է Թեհրանի Hակահարվածից. Արևմտյան Զլմ-Ներ

12-06-2025 | 12:54

Իսրայելը պատրաստ է ռազմակшն գործողություն սկսել Իրանի դեմ. ԱՄՆ-ն մտահոգված է Թեհրանի hակահարվածից. արևմտյան ԶԼՄ-ներ
Ai-Ի Խոշոր Ծրագիրն Առաջարկում Եմ Գործարկել Ակադեմիական Քաղաքում, 500 Մլն Դոլարի Ներդրում Է Լինելու. Փաշինյան

12-06-2025 | 12:49

AI-ի խոշոր ծրագիրն առաջարկում եմ գործարկել ակադեմիական քաղաքում, 500 մլն դոլարի ներդրում է լինելու. Փաշինյան
Աշխարհը Պատրաստվում Է Պատերազմի, Սյունիքն Առաջնային Թիրախ Է, Իսկ Հհ-Ում Ուղղակի Հինգշաբթի Է, Երբ Թիրախավորվում Է Հանրությունը․ Թյուրքագետ

12-06-2025 | 12:46

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, Սյունիքն առաջնային թիրախ է, իսկ ՀՀ-ում ուղղակի հինգշաբթի է, երբ թիրախավորվում է հանրությունը․ Թյուրքագետ
«Մեր Հոգիները Պատերազմի Մեջ Են». Հայաստանի Եւ Սփյուռքի Ժամանակակից Արվեստը Ներկայացվել Է Բեռլինում

12-06-2025 | 12:44

«Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում
Համատեղ Ջանքերի Շնորհիվ Հայաստանի Եւ Ռուսաստանի Միջև Հարաբերությունները Կզարգանան. Փաշինյանը Շնորհավորել Է Պուտինին Եւ Միշուստինին

12-06-2025 | 12:20

Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին
Գիշերային Ժամերին Ադրբեջանական Կողմից Կրակոցներ Լսվում Են, Սակայն Նոր Միջադեպեր Չեն Արձանագրվել. Սյունիքի Մարզպետ

11-06-2025 | 14:45

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն նոր միջադեպեր չեն արձանագրվել. Սյունիքի մարզպետ
Ռուբեն Վարդանյանի «Դատավարությունը» Բաքվում Շարունակվել Է. «Դատարանը» Մերժել Է Բոլոր Միջնորդությունները

11-06-2025 | 14:43

Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում շարունակվել է. «դատարանը» մերժել է բոլոր միջնորդությունները
Հետախուզության Ստացած Փաստաթղթերի Մի Մասը Կարող Է Վերաբերել Բաքվի Հետ Իսրայելի Կապերին. Իրանցի Քաղաքագետ

11-06-2025 | 14:39

Հետախուզության ստացած փաստաթղթերի մի մասը կարող է վերաբերել Բաքվի հետ Իսրայելի կապերին. իրանցի քաղաքագետ
Միայն Կիրանց Գյուղում Այսօր 55 Նոր Բնակելի Տուն Է Կառուցվում. Ոչ Ոք Դուրս Չի Եկել Գյուղից. Տավուշի Մարզպետ

11-06-2025 | 14:37

Միայն Կիրանց գյուղում այսօր 55 նոր բնակելի տուն է կառուցվում. ոչ ոք դուրս չի եկել գյուղից. Տավուշի մարզպետ
Հավատում Եմ, Որ Ձեզ Հետ Միասին Առանց Ավելորդ Հուզականության, Ընդվզումների, Պիտի Հաղթահարենք Այս Դժվարությունը. Վեհափառ (Տեսանյութ)

11-06-2025 | 14:33

Հավատում եմ, որ ձեզ հետ միասին առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի հաղթահարենք այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ)
Երանի Այն Պաշտոնյային, Որն Իր Մարդկային Որակների Հետ Անհամատեղելի Կհամարի Այն, Ինչ Այսօր Անում Է Իշխանության Նեղ Խումբը, Հրաժարական Կտա Ու Կգնա Մայր Աթոռ՝ Օրհնություն Ստանալու. Վահե Հովհաննիսյան

11-06-2025 | 14:28

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու. Վահե Հովհաննիսյան
Ռդ-Ն Պատրաստ Է Կատարել Ստամբուլում Ձեռք Բերված Բոլոր Պայմանավորվածությունները Եւ Նմանատիպ Մոտեցում Է Ակնկալում Կիևից. Զախարովա

11-06-2025 | 14:27

ՌԴ-ն պատրաստ է կատարել Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևից. Զախարովա

Նմանատիպ լուրեր