CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ260

ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ Այս մասին հունվարի 28-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։

«Մենք դեռ հավաքում ենք այս հարձակման վերաբերյալ փաստերը, սակայն գիտենք, որ դա իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող, Իրանի աջակցությունը վայելող արմատական զինված խմբավորումների կողմից», – ասել է Բայդենը հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահը խոստացել է պատասխանատվության ենթարկել հարձակման բոլոր մեղավորներին։

Հունվարի 29-ին ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։

«Իրանը ոչ մի առնչություն և ոչ մի կապ չունի ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետ․․․ Հակամարտություն կա ԱՄՆ ուժերի և տարածաշրջանում դիմադրության խմբերի միջև, որոնք պատասխան հարձակումներ են իրականացնում», – հայտարարությունից հատված է մեջբերել IRNA գործակալությունը։

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վիրավորների թիվը կարող է փոխվել, քանի որ ավելի շատ մարդիկ են դիմում օգնության։ Եվս 8 հոգու Հորդանանից տարհանել են ավելի բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Իրաքում իսլամական դիմադրությունը, որը վայելում է Իրանի աջակցությունը, պատասխանատվություն է ստանձնել երեք ռազմաբազաների, այդ թվում՝ Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման համար։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 700-ի։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո սա ամենախոշոր հարձակումն է ամերիկյան ուժերի վրա, ինչը սպառնում է է՛լ ավելի սրել լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Մինչ այս Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերն ավելի քան 150 հարձակման են ենթարկվել զինված խմբավորումների կողմից, որոնց հետևանքով շուրջ 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

  • Լրահոս
  • Close
Հապկ Ագ Նախարարների Խորհրդի Նիստը Մեկնարկել Է

07-10-2024 | 13:51

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է
Թուրքիան Ռազմագործողություն Է Իրականացրել Իրաքի Հյուսիսում

07-10-2024 | 11:48

Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Արարատ Միրզոյանը Մեկնել Է Մոսկվա. «Բայրամովի Հետ Առանձին Հանդիպում Նախատեսված Չէ»

07-10-2024 | 11:45

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»
«Սրբազան Շարժման» Հանրահավաքի Մասնակիցները Երթով Շարժվեցին Դեպի Սահմանադրական Դատարան

06-10-2024 | 21:35

«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Ամն Հայոց Արևելյան Թեմ

06-10-2024 | 19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հայաստանը Պետք Է Հնարավորինս Արագ Վերացնի Իր Սահմանադրությամբ «Ամրագրված Տարածքային Պահանջների Խնդիրը».Ադրբեջանի Նախագահի Հատուկ Ներկայացուցիչ

06-10-2024 | 13:40

Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը».Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Իսրայելը Հարվածել Է Գազայում Համաս-Ի Հրամանատարական Կետին

06-10-2024 | 13:37

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Ադրբեջանը Մեղադրել Է Հայաստանին Եւ Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությունը Չարաշահելու Մեջ

06-10-2024 | 11:37

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ
Կարեն Բեքարյանն Ընդունել Է Պետրոս Ղազարյանի Հարցազրույցի Հրավերը

06-10-2024 | 10:16

Կարեն Բեքարյանն ընդունել է Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հրավերը
Ֆրանկոֆոնիայի 19-Րդ Գագաթաժողովի Շրջանակներում Կազմակերպության Լիիրավ Անդամ 54 Պետություններ Համերաշխություն Են Հայտնել Հայաստանին Եւ Խաղաղության Գործընթացին

06-10-2024 | 10:14

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին
Ակնկալում Ենք Նատօ-Ի Հետ Գործընկերության Ամրապնդում Եւ Մեր Պաշտպանական Ներուժի Բարձրացում. Հհ Ագն

05-10-2024 | 20:38

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Ուսուցչի Միջազգային Օրվա Առթիվ Պարգևատրվել Են Ոլորտի Մի Խումբ Ներկայացուցիչներ

05-10-2024 | 18:47

Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրվել են ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ
Փարիզում Կայացել Է Նիկոլ Փաշինյանի Եւ Ջասթին Թրյուդոյի Հանդիպումը

05-10-2024 | 16:12

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը
«Հայաստանը Պետք Է Ձեռնպահ Մնա Հակասական Հայտարարություններից, Սադրիչ Բնույթի Քայլերից». Հաջիզադե

05-10-2024 | 16:09

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ բնույթի քայլերից». Հաջիզադե
Հայ Դատի Ամերիկայի Հանձնախումբը Սատարում Է Կոնգրեսական Հայամետ Թեկնածուներին

05-10-2024 | 14:27

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին

Նմանատիպ լուրեր